Սատանան և իր յոթ դուստրերը (առակ)

Մի  օր սատանան մտածեց ամուսնանալ և ծնել յոթ աղջիկ, նրանց ուրիշների հետ ամուսնացնելու և փեսաներին իր տունը, այսինքն՝ դժոխք, տանելու։
Ամուսնացավ և կին առավ մեկին, որ կոչվում էր Անիրավություն, որից ծնվեցին յոթ աղջիկներ՝ նրա փափագի համաձայն։ Առաջինին անվանեց Հպարտություն և ամուսնացրեց ոստիկանների հետ, երկրորդին կոչեց Ագահություն և հարսնացրեց մեծամեծներին, երրորդին հորջորջեց Խաբեություն և կնության տվեց գռեհիկներին, չորրորդին անվանակոչեց Նախանձ և տվեց արվեստագետներին, հինգերորդի անունը դրեց Կեղծավորություն և պսակեց կրոնավորների հետ, վեցերորդին Սնափառություն կոչեց և հանձնեց կանանց, յոթերորդին, որի անունը Ողջախոհություն կնքեց, չկամեցավ հարսնացնել ո՛չ մեկին, թողեց նրան շրջելու անհայրենիք, իբրև անբարոյական, որպեսզի յուրաքանչյուրը նրանով զմայլվի։

Վարդան Այգեկցի

Մեկնաբանել