Galaxy Note 7

Տվյալ սմարթֆոնի առաջնահերթ առանձնահատկություննը, որից տարբերվում է իր դասի շատ մրցակիցներից, դա նշումներ կատարելու համար նախատեսված գրիչն է, որը սարքի մեջ է տեղադրված և անհրաժեշտության դեպքում հնարավոր է շատ արագ դուրս հանել այնտեղից տարբեր առաջադրանքներ կատարել սենսորային էկրանի վրա նաև նկարել:

Սամսունգ ֆիրմային վերջին հետազոտությունները թույլ են տալիս հասկանալու, որ տվյալ դասի սմարթֆոնները դեռևս բավականին մեծ հետաքրքրություն են առաջացնում շարքային օգտատերերի մոտ, այդ պատճառով ֆիրման հատուկ ուշադրություն է ցույց տալիս այս դասի հերթական առաջամարտիկին: Զարմանալին մնում է այն հանգամանքը, որ չգիտես ինչու ֆիրման միանգամից Note 5 ից  անցում կատարեց Note 7 ին, բաց թողնելով 6 թիվը, պատաճառր անհասկանալի է, չնայած այս տեսակ բաներ նաև կատարում են մյուս սմարթֆոն արտադրող ֆիրմաները: Պետք է նշել, որ ինչպես գիտեն շատերը տվյալ բջջային սարքի տեխնիկական բնութագիրը հիմնականում համապատասխանում է Galaxy S7 ի հետ և մենք տվյալ հոդվածի շրջանակում մանրամասն չենք անրադառնա տվյալ հատվածին, որովհոտև այդ մասին արդեն բավականին շատ է գրված, այլ կփորձենք նշել այն առանձնահատկությունների մասին, որոնց մասին տեղեկատվությունը քիչ է ներկայացված:

Նույն միջուկի վրա է աշխատում, նույն 12 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկը, էկրանը նույնպես նույն բնութագրերը ունի միայն չափով մի քիչ ավելին է:  Եթե սկսենք ուսումնասիրել սարքի պատյանի ձևը և հավաքման համար օգտագործված նյութերը, ապա այն ավելի շուտ մեզ գալիս է հիշեցնելու Galaxy S 7 EDGE մոդելի իր յուրօրինակ եզրային էկրանի կորություններով: Եվ եթե նկատեյինք տենդենցը վերջին դասակարգման սամսունգյան, ապա տվյալ մոդելը պետք է մատնանշվեր EDGE դասակարգում, բայց իր անվան մեջ այդպիսի տառեր կամ բառ չենք նկատում: Եվ նորիղ խոսելու ենք այդ տվյալ էկրանի կորացման մասին, որովհետև այդ կորացունը նույն կերպ չէ, ինչպես GALAXY S 7 EDGE ի մոտ, այլ ավելի կտրուկ է, որի պատճառով մոդելը ավելի սոլիդ տեսք է ստանում և սենսորի կողային հատվածների հանկարծակի առձագանքում չենք նկատում: Չնայած նրան, որ էկրանը կազմում է 5,7 դյույմ, սմարթֆոնի շատ արդյունավետ օգտակար տարածքի օգտագործման շնորհիվ այն բավական կոմպակտ է դիտվում: SUPER AMOLED տեխնոլոգիայով պատրաստված էկրանի որակի միայն հիացմունք է պատճառում:  Իսկ այն նորարար ֆունկցիան, որի շնորհիվ պասիվ վիճակում գտնվող էկրանին տեսանելի են դառնում օրինակ ժամացույցը, օրացույցը և այլ կարևոր տեղեկատվություն օրվա ընթացքում մարտկոցից վատնում է մոտ 10 տոկոս:  Առաջին սմարթֆոնն է, որի վրա օգտագործվում է GARILLA GLASS 5 րդ սերնդի պաշտպանված ապակին: Պրոցեսսորի և գրաֆիկայի վերջին նորարար համադրությունը բերում է նրան, որ բոլոր տեսակի առաջադրանքները կատարվում են ակնթարթային արագությամբ: Antutu անվանումը կրող արտադրողականությունը ստուգող ծրագրային հավելվածում և GALAXY S7 և GALAXY NOTE 7 ավարտում են շատ մոտ արդյունքներով մոտ 135000 միավոր: Բջջային սարքը ունի 4 գեգ RAM օպերատիվ հիշողություն և 64 գեգ ներքին հիշողություն: Մարտկոցը 100 միլիամպեր պակաս է իր եղբորից և կազմում է 3500 միլիամպեր:  Իսկ մարտկոցի ծավալը թույլ է տալիս վստահ զգալ ամբողջ օրվա սմարթֆոնի օգտագործման րնթացքում: Ի հարկե առկա է արագ լիսքավորման համակարգը, և առաջին սմարթֆոնն է սամսունգյան դասում, որ ունի USB թայփ սի  մուտքը:

Այստեղ օգտագործվում մի նոր ֆունկցիա, որի դեպքում մեր աչքերի միջոցով կարողանում ենք արգելաբացել սմարթֆոնը: Այս համակարգի ժամանակ հիմնական ճանաչման առարկան դառնում է տիրոջ աչքերի բիբը: Ցավալի է, որ եթե կրում եք ակնոցներ, ապա այդ դեպքում բջջային սարքը իր տիրոջը չի ճանաչի, իսկ ընդանրապես այս ֆունկցիային իմ կարծիքով դեռևս գտնվում է սաղմնային վիճակուն, որովհետև տվյալ ձևով արգելաբացում սարքի միանգամից չի կատարվում և դա կարող է լրացուցիչ լարվածության բերել օգտատերին:

Բջջային սարքի գրիչը թարմացվել է և բացի նրանից, որ փոխվել է կառուցվածքը նաև մի քանի նոր ֆունկցիաներ են ավելացել…Տվյալ մոդելը ստացել է պաշտպանվածություն ջրից և փոշուց:

Հիմա կփորձենք հասկանալ, թե ում համար է նախատեսված տվյալ սմարթֆոնը, չնայած ես իրեն ավելի շուտ կկոչեյի սմարթպեդ…

Այն անձանց համար, որոնք ֆինանսական բարդություններ չունեն

Եթե սիրահար եք վերջին նորարար տեխնոլոգիաներին

Եթե ձեր համար էկրանի մեծությունը էական է

Եթե դուք ձեր շփումը բջջային սարքի հետ չեք պատկերացնում առանձ գրիչի

Մնացած բոլոր դեպքերում կարող եք չկենտրոնանալ այս սմարթֆոնի վրա…

Մեկնաբանել