Կյանքը վիրտուալ աշխարհում

 

Վիրտուալ իրականություն
Այն ինչ հիմա ենք ականատես լինում իրավամբ զարմանք է կտրում, որովհետև ականատես ենք լինում, ինձ թվում է, իրական հեղափոխությանը տեխնիկայի դարաշրջանում: Ես կարող եմ սխալվել, բայց արդեն հիմա կատարած առաջին կանխատեսումները նրան են հանգեցնում, որ վիրտուալ տարբեր տեսակի սարքերը գալու են փոխարինելու շատ և շատ սարքավորումներ, որոնք մենք օգտագործում ենք հիմա առօրյա կյանքում….ես չեմ չափազանցնում օրինակ՝ հեռուստացույց, տեսանկարահանող սարքեր, սմարթֆոններ, համակարգիչներ, նոութբուքներ և այլն: Եվ իրենց փոխարեն մեզ օգնության կգա մեկ ունիվերսալ սարք, որ ինչ որ տեսակի վիրտուալ ակնոցներ կամ նմանատիպ սարքեր, որոնք մենք հագնելով կհայտնվենք այն վայրում, որտեղ մենք ցանկանում ենք, այսինքն տարբեր տեսակի խաղեր, տեսաֆիլմեր, սոցիալական ցանցեր, նկարահանումներ, զանգեր կատարել, լսել հաղորդագրություն, ուսումնական դասեր:
Դա և լավ կողմ ունի և դրա դրական հատվածը, որ տվյալ անձնավորությունը կարող է լիովին կենտրոնանալ մեկ կարևոր գործողության կատարման վրա և դա կբարձացնի աշխատանքի որակը կատարվելիք, օրինակ, եթե այդ միջոցով ինչ որ ուսումնական ծրագրի շրջանակում ուսումնական դասերն է սովորում, իսկ բացասական մասը նույն կերպ կարող է լինել շատ և շատ վտանգավոր մարդու համար, օրինակ՝ ինչ որ երեխայի դեպքում, իր առօրյա դասերի տեղը հանգիստ կերպով կարող է տարբեր տեսակի խաղեր խաղալ մոլի հետաքրքրությամբ, իսկ դրա ավարտը կարող է լինել անկանխատեսելի և այլն, այդ օրինակներ կարող են լինել շատ բազմազան և չեմ ցանկանում դրա մեջ ընկղմվել, միայն ցանկանում են փաստել, որ մենք բոլորս մտնում ենք մի նոր անկանխատեսելի տեխնիկական նորարարության դարաշրջան, որը իրապես կարող է իր հնարավորություններով զարմացնել բոլորին….

Մեկնաբանել