Պարույր Սևակ. թևավոր խոսքեր

Օրենքները չեն ստեղծում մարդկանց, մարդիկ են օրենքներ ստեղծում։ Ու երբ պարզվում է, ոը այս կամ այն օրենքը այլևս չի համապատասխանում նրանց ապրելակերպին ու մտածերլակերպին, ապա մարդիկ այդ օրենքը փոխում են մեկ այլ օրենքով— և դա կոչվում է բարենորոգում կամ հեղափոխություն, ըստ որում արվեստի բնագավառում կատարվող հեղափոխություններն Էլ չեն լինում անարյուն, եթե հիշենք արաբական իմաստուն այն առածը, ըստ որի «արյունն ու թանաքը նույն գինն ունեն»։Ասելիք (որ չունեն շա~տ-շատերը), և ասելու կարողություն (որ պակասում է շատերի~ն),— երկու մեծ դժվարություն, որ անկարելի է հաղթահարել կամքի կամ գիտակցության ուժով, եթե չլինի բնածին օժտվածությունը կամ ներքին կարողությունը։ Դեռևս պակասում է, տակավին  թերատ է միայն մի բան՝ ամեն ինչ յուրովի ասելը։

 

Ավանդական նման է արյան, այլ բառով ասած՝ ժառանգականության։ Դա մեզնից անկախ և մեր մեջ գործող մի այնպիսի օրենք է, ինչպես որ ժառանգականությունը ։ Եվ դրա ժխտումը հավասարազոր է կոպերով ընկույզ ջարդելուն։ Ու եթե այսպես է՝ էլ ինչո՞ւ այսքան ուժ ու եռանդ ծախսել, այդքան ջուր ու արյուն պղտորել՝ գոռալով ավանդականի մասին։ Ո՞ր որդին (այդ թվամ նաև բիճը) չի քաշում իր հորը կամ քեռուն՝ նույնիսկ հակառակ իր ցանկության։ «Կա»–ն պետք չունի հաստատման և այն էլ  դատարանի վճռով։

Ամեն զավակ կա՛մ իր հորն  է   քաշում, կա՛մ քեռուն։ Այս ավանդականն է։ Բայց  ամեն զավակ էլ տարբերվում  է իր և՛ հորից, և՛ քեռուց։ Այս էլ՝ Նորը։

 

Ինչքան  աղքատ  է   միտքն   ու  զգացումը `  նույնքան  պերճ   ու   սիրուն  են  դառնում  բառերը.  ինչքան  մանր   ու  ճղճիմ   են  հույզն   ու  խոհը `  այնքան  ծաղկուն  ու  պոռոտ  է  դառնում  խոսքը:

Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ առանց սայթաքումի, գործել՝ առանց սխալի, մեծանալ առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու։ Ճիշտ այդպես էլ՝ ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, և տաքության զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության։

 

Նորարար ծնվում են  և  ոչ  թե  դառնում:

Սրամտությունն էլ  եղբայրներ  ունի  , և  նրա  «պստիկ  ախպոր»  անունը  անգլիական  է`  հումոր:

Լինել  ապայժմեական  նշանակում  է  լինել  անէական:

Իսկական  բանաստեղծություն  գրելը  ինքնազատագրման  պես  մի բան  պիտի լինի:

Ով  պատմություն  ունի ` չի  կարող  ետ  չնայել: Առողջ   աչքով  ես  տեսնում  եմ,Իսկ  կույր  աչքով …  միշտ  երազում…

Ժամանակավրեպ  լինելը    ժամանակավոր  լինել   է : Բայց  ժամանակակից   լինելը  հավասար  չէ  ժամանակին  կից  լինելուն: Չլինել  ժամանակից  դուրս,  բայց լինել ժամանակից  վեր…

 

 

 

Մեկնաբանել