Մանուկ Մնացականյանի ավտովթարից…

Մանուկ Մնացականյանի հայտը պիտի քննարկեինք «Հայֆիլմ»-ի սցենարական կոլեգիայում: Նշանակված օրը, քննարկումից մեկ ժամ առաջ արձակագրի կինը զանգեց և հուզված հայտնեց, որ Մանուկն ավտովթարի մեջ է ընկել և չի կարող ներկա լինել քննարկմանը: Ասաց նաև, որ վնասվածք չունի, եթե չհաշվենք, որ լեզուն է կտրվել կեսից: Մի քանի օր անց Մանուկն ինքը զանգեց և հայտնեց, որ ամեն ինչ լավ է, որ լեզուն բարեհաջող կարել են և որ կարող է արդեն ներկա լինել քննարկմանը: Բեմադրիչ Ներսես Հովհաննիսյանը, որ այդ պահին սենյակում էր, լսափողը վերցրեց, բարեմաղթանքները հայտնեց «փորձանքից լավ պրծնելու» առթիվ և հարցրեց.
-Քո լեզո՞ւն էր, որ կարեցին:
-Հա, ինչո՞ւ ես հարցնում:
-Հարցնում եմ, որովհետև հազիվ առիթ էր, Մանուկ ջան, մի օտար լեզու կարեիր, էլի…

Մեկնաբանել