Հոր և որդու զրույցը. Ֆրունզիկ Մկրտչյան

-Հայրիկ, ինչու՞ էին բոլորը միայն մեր ձեռքերը սեղմում:
-Որովհետև Պողոս պապը մեր ընտանիքից էր:
-Իսկ նա ուրիշ ընտանիք ունեցե՞լ է:
-Հա, երբ փոքր է եղել:
-Կարապե՞տն էլ մեր ընտանիքից է:
-Հա, և իր ընտանիքն էլ ունի:
-Իսկ նրա ընտանիքը մե՞րն էլ է:
-Իհարկե:
-Ուրեմն, ես քանի՞ ընտանիք ունեմ…Հայրիկ, դու որ փոքր էիր, ուրիշ ընտանիք ունեի՞ր:
-Ես էլ, մայրդ էլ…
-Ե՞ս էլ պիտի ուրիշ ընտանիք ունենամ:
-Դու էլ ուրիշ կունենաս:

-Մերու՞ժն էլ:
-Մերուժն էլ…Ի՞նչ եղավ, ինչու՞ տխրեցիր…Դու արդեն մեծ ես:
-Հայրիկ, բոլոր ընտանիքները բաժանվե՞լ են այդպես:
-Հա…
-Հայրիկ, պապիս պա՞պն էլ ուներ ուրիշ ընտանիք:
-Ուրիշ էր, ուրիշ:
-Իսկ բոլորի սկզբու՞մ` նրանց պապը:
-Նա էլ էր ուրիշ:
-Հայրիկ, ուրիշ ընտանիք շա՞տ կա:
-Շաաատ:
-Հայրիկ, ինչպե՞ս է, որ մեր ընտանիքում ես անում եմ այն, ինչ որ անում եմ, դու անում ես այն, ինչ որ անում ես:
-Ե՞րբ պիտի մարդավարի խոսես:
-Հայրիկ, ինչու՞ է այնպես, որ ես քո ուսերին եմ նստում:
-Քո ուսերին էլ կնստեն:
-Ուրի՞շ ընտանիքից:
-Չէ, ինչու՞: Քո ընտանիքից:
-Դու՞ պիտի իմ ուսերին նստես:
-Չէ, տղաս, ես չէ:
-Հայրիկ, մեր բակի Վարդա՞նն էլ մեր առաջին պապի ընտանիքից է:
-Հա:
-Իսկ տոմս ծախող աղջի՞կը, որն ինձ չի սիրում:
-Նա էլ:
-Սա՞…
-Հա…
-Սա՞..
-Հա…

Մեկնաբանել