Աննա Գավալդա

Հանրահայտ ֆրանսիացի արձակագիր Աննա Գավալդան ծնվել է Փարիզի հեղինակավոր արվարձաններից մեկում։ Ծնողների բաժանումից հետո ապրել է պանսիոնում, այդ ժամանակ 14 տարեկան էր, ապա կրթություն է ստացել Սորբոնում։ 1992 թվականին մասնակցել և հաղթել է ազգային մրցույթում՝ գրելով լավագույն սիրո նամակը։ 1999 թվականին Աննա  աշխատել է դպրոցում որպես ուսոցչուհի,հենց այդ ժամանակ էլ լույս է ընծայում նովելների իր առաջին գիրքը «Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի», որը ջերմ ընդունվեց քննադատների կոմից։ Վերոնշյալ գրքի համար հեղինակն արժանացել է գրան պրիի։ «Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի» գիրքը թարգմանվել է շուրջ 30 լեզուներով, Աննային բերելով համաշխարհային ճանաչում։ Գավալդային մեծ հաջողություն են բերում «Ես նրան սիրում էի» և «Պարզապես միասին» վեպերը, վերջինս ստացել է ամենամեծ թվով մրցանակներ։ Երեք գրքերն էլ բեսթսելլեր են դարձել, և 2004-2008 թվականների ընթացքում վաճառվել համապատասխանաբար 1 885 000, 1 259 000 և 2 040 000 օրինակներով, բերելով հեղինակին 32 միլիոն եվրո։ 2007 թվականի մարտին էկրան է բարձրանում Կլոդ Բերի ֆիլմը, նկարահանված Աննայի Գավալդայի «Պարզապես միասին» վեպի հիման վրա, գլխավոր դերը մարմնավորում էր Օդրի Տոտուն։ Ֆրանսիացի կինոքննադատները մեծ ոգևորությամբ ընդունցին ֆիլմը։ 4 շաբաթվա ընթացքում այն դիտում է շուրջ երկու միլիոն մարդ։ Վեցերորդ ամենամյա կինոյի և գրականության ֆորումում , որն այդ տարի անկացվում էր Մոնակոյում , ֆիլմի ռեժիսորը արժանանում է մրցանակի՝ վեպի հետ լավագույն ադապտացիայի համար։

Մեկնաբանել