Սև հումոր

Դուռը թակում են:
-Ո՞վ է,- մոտենալով դռանը հարցնում է մի ծեր տատիկ:
Դռան հետևից հրեշտակային ձայնով մեկը.
-Մենք մորգից ենք:
– Իսկ ես կանչ չեմ արել:
-Իսկ մենք պլան ունենք տատի ջան, դուռդ բաց արա…

Բժիշկը՝ նայելով հիվանդի ռենտգենի նկարը.
-Քանի՞ տարեկան եք:
Հիվանդը՝
-Աշնանը կդառնամ քառասունհինգ տարեկան:
Բժիշկը՝
-Է՜խ… չէ՜ հարգելիս, չեք դառնա…

Բժիշկը մահացած հիվանդի հարազատներին.
-Հիվանդը մեռնելուց առաջ քրտնե՞լ էր:
– Այո բժիշկ:
– Դե լավ է, լավ է…

Դանակով վիրավորվածին ռեանիմացիա են բերում, դանակը մեջքին ցցված, արյունըաքամ լինելով… Բժիշկը հարցնում է.
– Ցավու՞մ է
Վիրավորը պատասխանում է.
– Մենակ երբ ծիծաղում եմ:

– Ինչպե՞ս է իրեն զգում Ձեր ամուսինը, նա դեռ տառապո՞ւմ է լուսնոտությամբ:
– Ոչ-ոչ, փառք Աստծո դա վերջացավ:
– Շատ լավ է, որ նա վերջապես բուժվեց:
– Չէ հա, ինչ բուժվել, նա կտուրից ընկել է…

Մեկնաբանել