Սատկած էշը (Հրեական առակ)

Մոյշան,  մի ծեր գյուղացուց 100 դոլլարով գնեց էշ։ Գյուղացին պետք է բերեր նրա էշը հաջորդ օրը։ Գյողացին եկավ, ինչպես պայմանավորվել էին, սակայն առանց էշի.
-Կներեք, բայց էշը սատկել է։
-Դե, այդ դեպքում ետ վերադարձրե’ք իմ հարյուր դոլլարը։
-Չեմ կաորղ՝ արդեն ծախսել եմ։
-Լավ, այդ դեպքում ուղղակի տվեք ինձ իմ էշը։
-Բայց ի՞նչ պիտի անեք դրա հետ:
-Ես այն կխաղարկեմ վիճակահանության մեջ։
-Բայց Դուք չեք կարող վիճակահանության մեջ խաղարկել սատկած էշին։
-Կարող եմ, հավատացեք։ Ես ուղղակի ոչ ոքի չեմ ասի, որ այս սատկած է։
Ամիսներ անց, գյուղացին հանդիպեց Մոյշային.
-Ինչ պատահեց այդ սատկած էշի հետ։
-Ես խաղարկեցի այն, ինչպես և ասացի։ Ես վաճառեցի 500 վիճակահանության տոմս՝ յուրաքանչյուրը 2 դոլլարով,ՙ և արդյունքում ստացա 998 դոլլար եկամուտ։
-Եվ ինչ, ոչ ոք չըմբոստացա՞վ։
-Միայն մի տղա։ Նա, ով շահել էր էշին։ Նա շատ էր զայրացել։ Ես ուղղակի վերադարձրի նրան նրա երկու դոլլարը։

Մեկնաբանել