Մոռանում ենք մեր ինքնությունը…

Ամեն տարի Հոկտեմբերի 31 -ին Արևմտյան Եվրոպայի Քրիստոնյաները մեծ շուքով նշում են Հելոինը (Halloween): Եթե չեմ սխալվում այդ տոնը նվիրված է մահացած սրբերին, կա նաև վարկած, որ այդ տոնը Արևմտյան Եվրոպայում նշել են որպես մթերման օր…
Halloween-ը շատ գեղեցիկ, հետաքրքիր և խորհրդավոր տոն է, երբ  դդումներից գլուխներ և խրտվիլակներ են պատրաստում, լույսերով զարդարում, երեխաները տարբեր կերպարանքներ ընդունած կոնֆետներ են հավաքում: Մեծ Բրիտանիայում դա նմանվում է իսկական հեքիաթի…

Վերջին տարիներին սկսել են այդ տոնը նշել նաև Հայաստանում Երևանում: Նախորդ տարիներին այդ տոնը նշվում էր մեծ շուքով, դդումներով զարդարում էին մի շարք խանութներ, հյուրանոցներ, ռեստորաններ: Այս տարի նմանատիպ ակտիվություն չնկատվեծ, թերևս փողոցներում ժամանակ առա ժամանակ կարելի էր նկատել տոնին համահունչ հագուստներով և դիմակներով երիտասարդների…
Իսկ  Հայաստանի մի շարք մարզերում նույնիսկ չգիտեն այդ  տոնի մասին, թերևս դա ամոթալի չէ, քանի որ Halloween-ը հայկական տոն չէ….

Հայկական Առաքելական Եկեղեցին ունի բազմաթիվ տոներ ահա ցանկըկը
1784596328

Եկեք օրինակի համար  դիտարկենք օգոստոս ամիսը`

  • Օգոստոսի 2 ին Սբ. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օրն է (Երևի առաջին անգամ ենք չէ լսում այս տոնի մասին)
  • Օգոստոսի 4 Եփեսոսի Սբ. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օրն է (Իսկ գիտեք 200 հայրապետներն ովքեր են)
  • Օգոստոսի 5 Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց (Փառք Աստծու, կարծես թե ծանոթ անուն էր)
  • Օգոստոսի 11 Տոն Շողակաթի` Սբ. Էջմիածնի, ըստ Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի (Այստեղ ծանոթ անուններ կան)

Այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց իմաստ չկա…

Թերևս այս ԳերԽնդրում  մեղքի բաժինն ունենք մենք` ՀՀ Քրիստոնիա քաղաքացիներս, ՀՀ կառավարությունը, մասնավորապես մշակույթի նախարարությունը և Հայ Քրիստոնեական Առաքելական եկեղեցին…

Հ.Գ. Իհարկե սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, իսկ դուք ի՞նչ կասեք…

Ինչպես նաև ցանկանում եմ հիշեցնել որ այսօր Հայ Առաքելական Եկեղեցում նշվում է  բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների տոնը:

Մեկնաբանել