Վարպետն ու կնամոլը (պատմություն)

knamolimastund131Մի անգամ Վարպետի մոտ է գալիս մի կնամոլ։
– Գիտե՞ս,– ասում է նա,– ես հիմա միաժամանակ հինգ կնոջ հետ եմ։ Դա ինձ ձանձրացրել է, բայց նրանցից որևէ մեկին ընտրել չեմ կարողանում։ Ինչպե՞ս վարվեմ։
– Մաղիր նրանց անկեղծությամբ։
– Ինչպե՞ս թե՝ անկեղծությամբ։
– Քեզ լիովին ազատ զգա ու նրանցից յուրաքանչյուրին ամեն ինչ պատմիր մնացած բոլորի մասին։
– Բայց դա ինչպե՞ս կարող է օգնել։
– Փորձիր ու կտեսնես։
Կես տարի անց կնամոլը նորից է գալիս Վարպետի մոտ.
– Ես հետևեցի քո խորհրդին։ Շնորհակալ եմ։ Երբ անկեղծացա, իմ կանանցից երկուսն իսկույն հրաժարվեցին ինձ հետ հանդիպելուց։ Դա, կարելի է ասել, խոշոր մաղում էր։ Մնացին երեքը, և հենց այդտեղ էլ սկսվեց ամենահետաքրքիրը։ Ես շատ շուտով հայտնաբերեցի, որ բոլորի հետ հավասարապես անկեղծ լինել ինձ չի հաջողվում։ Մեկին ես կարող էի պատմել ամեն ինչ, մյուսին՝ միայն կեսը, իսկ երրորդին՝ բացարձակապես ոչինչ։ Միևնույն ժամանակ մեկի մասին կարող էի պատմել ամեն ինչ, մինչդեռ մյուսի մասին պատմել լեզուս չէր պտտվում։ Այս ամենն ավարտվեց նրանով, որ հայտնաբերեցի, որ մեկին ես կարող էի պատմել ամեն ինչ, բայց նրա մասին անկեղծանալ ոչ մեկի հետ չէի ուզում։
– Եվ հենց նրա հետ էլ մնացի՞ր։
– Այո, ու ինձ հետաքրքրում է, թե ինչպես է գործում այս պարզ մեթոդը։
– Այն գործում է, որովհետև անկեղծությունը զգացմունքի ցուցիչ է։ Այն շատ արագ մաղում է այն մարդկանց, ովքեր մեզ պետք չեն, ընդ որում՝ կյանքի բոլոր իրավիճակներում։ Միշտ շրջապատիր քեզ այնպիսի մարդկանցով, որոնց հետ ուզում ես անկեղծ լինել, ու բաժանվիր նրանցից, որոնց հետ հարաբերությունները ճնշում են քեզ։

Մեկնաբանել