Օձն ու իմաստունը… (պատմություն)

1993431546_1363615252-600x375Մի գյուղում օձին չէին սիրում։ Հենց օձը մտնում էր գյուղ, բոլորը վախենում–փախնում էին, բոլորը զզվում էին իրանից։ Վերջը օձը չի դիմանում ու գնում է գյուղի իմաստունի մոտ և հարցնում.
— Այ դու իմաստուն ես, ասա, ի՞նչ անեմ, որ մարդիկ էլ չատեն ինձ։
Իմաստունն էլ պատասխանում է.
— Հերիք է մարդկանց կծես։
Օձն էլ որոշում է, որ էլ չի կծի։ Գյուղի ժողովուրդն էլ նկատում է, որ այս օձը էլ չի կծում ու էլ չեն վախենում իրանից։ Երբ տեսնում են, գալիս են թքում են վրան, քարով խփում, երեխաներն էլ որպես խաղալիք են օգտագործում, հետը ինչ ուզում անում են։
Վերջը օձը չի դիմանում, ջղայնացած գնում է իմաստունի մոտ և հարցնում.
— Այս ի՛նչ հիմար խորհուրդ տվեցիր, ու դու էլ իմաստուն ես համարվո՞ւմ։
Իմաստունն էլ պատասխանում է.
— Այո, ես քեզ ասեցի, որ չկծես մարդկանց, բայց ես չեմ ասել, որ չֆշշացնես իրանց վրա։

Մեկնաբանել