Ծխելը սպանում է… (տեսանյութ)

Untitled-1Ծխելը ամենատարածված վնասակար սովորություններից է, որը երբեմն հանգեցնում է առողջության լուրջ խանգարման: Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4200 տեսակի տարբեր նյութեր, որոնցից մոտ 200 վտանգավոր են մարդու օրգանիզմի համար: Դրանցից առավել վտանգավոր են նիկոտինը, ածխածնի օքսիդը, բենզպիրենը, խեժը, մի շարք ծանր մետաղներ, ռադիոակտիվ նյութեր և այլն, որոնք ունեն քաղծկեղածին ազդեցություն մարդու օրգանիզմի վրա: Կարելի է երկար թվարկել ծխախոտի վնասակար ազդեցությունները մեր և շրջապատի մարդկանց օրգանիզմների վրա: AlfaQsi.com ը Ձեզ է ներկայացնում Կուլբա Անդրեյի հեղինակային, սոցյալական գովազդը, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես կարող է ծխելը սպանել… 

Մեկնաբանել