Կրիան և կարիճը

2544896360_847e1e38b6Մի անգամ կարիճը խնդրեց կրիային տեղափոխել իրեն մի գետի ափից մյուսը: Կրիան չեր համաձայնվում, սակայն կարիճը համոզեց նրան: Կրիան ասաց, որ ունի մեկ պայման` նա կտեղափոխի կարիճին, եթե վերջինս խոստանա չխայթել իրեն: Կարիճը խոստացավ և կրիան նստացրեց կարիճին իր վզին ու սկսեց լողալ: Կարիճը ամբողջ ճանապարհին հանգիստ նստած էր, սակայն ափին մոտենալուն պես խայթեց կրիային:
Կրիան վրդովվեց: Իսկ կարիճը հարցրեց կրիային թե ինչու՞ է հավատացել իրեն իմանալով,որ  խայթ ստանալու հավանականությունը շատ մեծ է…

Կրիան պատասխանեց, որ , նա միշտ փորձում է օգնել բոլորին: Այդպիսին է իր տեսակը:
-Քո նպատակն է օգնել բոլորին, իսկ իմը` խայթել: Ես արել եմ այն ինչ միշտ անում եմ: Դա էլ իմ տեսակն է, – ասաց կարիճը:
Այստեղից հետևություն` մոտիկ թողնելով  անպատասխանատու և վտանգավոր մարդկանց` մի վիրավորվեք, եթե նրանք ձեզ դավաճանեն: Նրանք այդ տեսակին են պատկանում: Եթե չեք վստահում մարդուն , պարզապես հեռու մնացեք իրենից և մի թողեք նրան ձեր աշխատանքի և կյանքի մեջ:

 

Մեկնաբանել