Եթե փնտրում ես վատը, ապա անպայման կգտնես (պատմություն)

5661760uՄի անգամ մի շատ ծեր և իմաստում մարդ ասաց իր ընկերոջը:

— Ուշադիր նայիր սենյակին , որտեղ մենք գտնվում ենք, փորձիր գտնել և հիշել  այն բոլոր իրերը որոնք շագանակագույն են:
Սենյակում բավականաչապ այդ գույնի իրեր կար դրված և ընկերը հեշտությամբ հիշեց այդ բոլորը: Ապա ծերունին շարունակեց:
— Իսկ հիմա փակիր աչքերը և թվարկիր այն բոլորը, ինչ տեսել ես կապույտ գույնի:

Ընկերը շփոթվեց և ասաց, որ նա չի նկատել ոչինիչ կապույտ գույնի, քանի որ փնտրում էր  միայն շագանակագույն գույն ունեցող իրեր:
Ծերունին ժպտաց և ասաց:
— Լայն բացիր աչքերտ և նայիր` շուրջը շատ կապույտ գույնի իրեր կան:
Իրականում դա այդպես էր:
Եվ ծերունին պատասխանեց:
— Եթե դու փնտրում ես իրեր միայն շագանակագույն գույնի, իսկ կյանքում միայն վատը` կտեսնես և կնկատես միայն դա: Միայն դա կմնա քո հիշողության մեջ: Միշտ հիշիր ,որ եթե փնտրում ես վատը, անպայման կգտնես այն և չես նկատի ոչ մի լավ բան:

Մեկնաբանել