Այդ աչքերը ինձ էին պատկանում… (պատմություն)

5-centimeters-per-second-bluray-mkv_snapshot_00-52-01_2011-01-3k0_15-20-53Աղջիկը ատում էր ողջ աշխարհը և  ինքն իրեն, որովհետև կույր էր և չեր կարողանում տեսնել կյանքի գեղեցկությունը: Ողջ աշխարհում նա սիրում էր միայն մի տղայի և այդ սերը փոխադարձ էր, տղան մշտապես աղջկա կողքն էր ու պաշտպանում էր բոլորից և ամեն ինչից: Մի օր, զրուցելիս աղջիկը իր սիրեցյալին ասաց. «Եթե կարողանայի տեսնել, անպայման կամուսնանայի քեզ հետ»:
Որոշ ժամանակ անց հրաշք տեղի ունեցավ. բժիշկները նրան տեղեկացրին, որ հնարավոր է փոխպատվաստում անել և վերականգնել տեսողությունը: Հարկավոր է միայն դոնոր գտնել: Քիչ ժամանակ անց գտնվեց նաև դոնոր: Վիրահատությունը բարեհաջող անցավ, երբ աղջիկը բացեց աչքերը, առաջինը ում տեսավ, իր սիրելի տղամարդն էր: Վերջինս նրան անմիջապես հարցրեց. «Հիմա, երբ դու արդեն տեսնում ես, համաձա՞յն ես ինձ հետ ամուսնանալ»: Աղջիկը երջանկության արցունքներով լցված աչքերով նայեց տղային և ի՞նչ տեսավ… տղան կույր էր: Միայն այն միտքը, որ կյանքի մնացած ժամանակն անց է կացնելու կույր տղայի հետ, հոգ է տանելու և խնամելու հաշմանդամություն ունեցող տղային, սարսափեցրեց նրան և… մերժեց ամուսնության առաջարկը: Սիրահար տղան գլխիկոր և տխուր հեռացավ:

Ամիսներ անց աղջիկը մի նամակ ստացավ տղայի կողմից՝ նամակում գրված էր. «Սիրելիս, չնայած ամեն ինչին խնդրում եմ, հոգ տար աչքերիդ համար, քանի որ այդ աչքերը քոնը լինելուց առաջ, ինձ էին պատկանում»:

Սովորաբար այսպես են արձագանքում իրավիճակների փոփոխությանը: Հեշտ և արագ մոռանում են թե կյանքն ինչպիսին էր և ում շնորհիվ այն փոփխվեց…

Մեկնաբանել