Դատարկ Նավակը (ձեն առակ)

image_561204132055476096598Լինչ–Չին պատմում էր. <<Երբ ես երիտասարդ էի, սիրում էի նավակ քշել. ես փոքրիկ նավակ ունեի։ Ես միայնակ ուղևորվում էի լողալու լճում և ժամերով կարող էի մնալ այնտեղ։
Մի անգամ ես նստած էի փակ աչքերով ու մեդիտացիա էի անում։ Սքանչելի գիշեր էր։ Ինչ–որ մի դատարկ նավակ լողում էր հոսանքով ու խփվեց իմ նավակին։ Իմ ներսում զայրույթի ալիք բարձրացավ։
Ես բացեցի աչքերս և պատրաստվում էի պարսավել ինձ անհանգստացնող մարդուն, բայց տեսա, որ նավակը դատարկ է… Իմ զայրույթը շարժվելու տեղ չուներ։ Ես ո՞ւմ վրա թափեի այն։ Ինձ ոչինչ չէր մնում անելու, բացի նորից աչքերը փակելն ու իմ զայրույթին հետևելը։ Այն պահին, երբ ես տեսա այն, ես առաջին քայլը կատարեցի իմ Ուղու վրա։
Այդ խաղաղ գիշերը ես մոտեցա իմ ներսում գտնվող կենտրոնին։ Դատարկ նավակն իմ ուսուցիչը դարձավ։ Այն ժամանակից ի վեր, երբ որևէ մեկը փորձում էր նեղացնել ինձ և իմ մեջ բարձրանում էր զայրույթը, ես ծիծաղում էի ու ասում. <<Այս նավակը նույնպես դատարկ է։>>
Ես փակում էի աչքերս և ուղևորվում իմ ներսը։>>

Հրաչյա Ամիրյանի Ապրելու արվեստը: Գիրք 3: “Ինքներդ լույս եղեք ձեզ համար” ժողովածուից

Մեկնաբանել