Բիզնես առակներ

business-ideasխԱրծիվն ու ճագարը

Արծվը նստած էր ծառին, ոչինչ չէր անում և հանգստանում էր:  Դա տեսնում է մի ճագար և հարցնում է նրան, թե կարող է նստել և ոչինչ չանել: Արծիվը դրական ճոճում է գլուխը:  Ճագարը նստում է ծառի տակ և սկսում հանգստանալ: Հանկարծ հայտնվում է աղվեսը, բռնում ճագարին և ուտում նրան:

Եզրակածություն ` որպեսզի նստել և ոչինչ չանել , պետք է շատ բարձր տեղում նստել:

Երկու առևտրական Աֆրիկայում

Խոշոր կաշվե կոշիկների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունն աշխատակիցներից մեկին ուղղարկում է գործուղման Աֆրիկա: Մեկ շաբաթ հետո նա նամակով գրում է, որ վերցրեք իրեն այդտեղից, ոչ մի առաջխաղացման հնարավորություն չկա : Բոլորը այստեղ բոբիկ են քայլում:

Մի որոշ ժամանակ հետո նույն կազմակերպությունը կրկին  անգամ փորձում է ուղղարկել  աշխատակցի` այս անգամ երկրորդին:  Երրկրորդ աշխատակիցը  հիացած գրում է, որ սա մեծ հաջողություն է , ուղարկեք մեծ քանակությամբ կոշիկներ, այստեղ շուկան անսահմանափակ է, բոլորը բոբիկ են քայլում:

Եզրակածություն`  իրերը իրենցով չեն լինում վատ կամ լավ: Մեր վերաբերմունքն է դարձնում նրանց այդպիսին:

 

Մեկնաբանել