Վաղեմի ընկերները… (պատմություն և տեսանյութ)

Untitled-1Երկու ծեր ձկնորս ձկնորսական նավակով գետում ձկնորսությամբ էին զբաղված: Պատկառելի տարիքը նրանց ստիպում էր, որ յուրաքանչյուրը գործին վերաբերվեն լրջությամբ, այդ իսկ պատճառով անխոս նստած, կառթը կախած ջրի մեջ, համբերատար սպասում էին իրենց խայցը կուլ տված ձկներին: Ձկնորսներից մեկն իր պռոթեզ ատամները անզգուշաբար գցեց ջրի մեջ, իսկ նրա վաղեմի գործընկերը լիաթոք ծիծաղում էր իր ընկերոջ անզգուշության վրա, թերևս նրա ծիծաղի մեջ չարության և ոչ մի մասնիկ չկար: Ծերունին շատ տխրեց իր ատամները կորցնելու համար, ինչը և նկատեց մյուս ձկնորսը: Որոշ ժամանակ անց ձկնորսը նկատեց, որ իր կառթի մյուս կողմում ձուկը կուլ է տվել խայցը… շտապելով  վեր բարձրացրեց և հանեց ձկանը ջրից, իսկ մյուս ձկնորսը դեռևս տխուր էր, հավանաբար, հենց պռոթեզ ատամների համար: Տեսնելով, որ ընկերն իր բռնած ձկանը ուշադրություն չդարձրեց ` արագորեն իր պռոթեզները հանեց և դրեց ձկան բերանում, իբր ձուկը որսացել է ատամները, ինքը՝ ձկանը: Տեսնելով պռոթեզները ձկան բերանում՝ շատ ուրախացավ, ատամները դրեց իր բերանում, անհարմարություն զգալով հանեց, ուսումնասիրեց, հասկացավ, որ դա իրենը չի, ապա այն նետեց ջրի մեջ, մտածելով, որ դա մեկ ուրիշինն է ով նույնպես պռոթեզ ատամները կորցրել է գետի մեջ…

 

Մեկնաբանել