Հաշվապահը, գործավարուհին, մենեջերը և Ջինը (առակ)

12079828445_5da0df5584_bՀաշվապահը, գործավարուհին, մենեջերը գնում են ընդմիջման և ճանապարհին գտնում են հնադարյան մի լամպ: Քմծիծաղով նրանք սկսեցին շփել այդ լամպը և հանկարծակի նրանց առջև հայտնվեց Ջինը:
Վերջինս հայտարարում է նրանց, որ կիրականացնի նրանց ամեն մեկի մի երազանք: Գործավարուհին ցանկություն հայտնեց առաջինը ասել իր երազանքը:
— Ցանկանում եմ հենց հիմա հայտվել Հավայան կղզիներից մեկում և չմտածել ոչնչի մասին:
Հանկարծ գործավարուհին անհետանում է :

 — Իսկ ես, ցանկանում եմ հայտնվել Կուբայում , հանգստանալ իմ միակ սիրո հետ և ըմպել անվերջանալի Պինակոլադա, – ասաց հաշվապահը:
Նա նույնպես անհետացավ:
— Այժմ քո հերթն է, — ասաց Ջինը մենեջերին:
— Ես ուզում եմ , որ այն երկուսը վերադառնան գրասենյակ` ընդմիջումից հետո:
Այստեղից հետևություն` թողեք ձեր ղեկավարին առաջինը հայտնի իր կարծիքը և ցանկությունը:

Մեկնաբանել