Աշխատանքը պաճառ չէ երազանքին չհետևելու համար

IMG_8250()Աշխատանքը պաճառ չէ երազանքին չհետևելու համար: Շատ հայտնի մարդիկ հնարավորություն չեն ունեցել նվիրել իրենց ամբողջ կյանքը երազանքը իրականացնելու համար: Նրանք ունեին սովորական աշխատանք, ինչպես բոլորը:      Երազանքը չի կարող քեզ կերակրել, այդ պաճառով այլ ելք չկա:  Երբ ինչ-որ մեկը քեզ ասում է , որ պետք չէ թողնել աշխատանքը երազանքի համար, դժվար է անտարբեր անցնել այդ խոսքերի կողքով: Սակայն դա այդքան էլ վատ խորհուրդ չէ, պարզապես պետք է այն ճիշտ օգտագործել:

   The Guardian ամսագրում հայտնվել էր մի հոդված, որտեղ Օլիվեր Բուրկմենը ներկայացրեց շատ հայտնի մարդկանց կյանքը` Ուիլյամ Ֆոլկներ( Նոբելյան մրցանակի դափնեկիր), առավոտյան գրում էր,  իսկ երեկոյան գնում աշխատանքի էլեկտրոկայանում: Թոմաս Էլիոտը աշխատում էր բանկում, որպեսի գումար ունենա իր աշխատանքները հրապարակելու համար: Այսպիսի օրինակները շատ են :

Դադարեք մեղադրել ձեր աշխատանքը , այն պատճառ է հանդիսանում ձեր երազանքից  հրաժարվելու: Կարգավորեք ձեր ժամանակը այնպես, որ  որոշակի ժամանակ տրամադրեք ձեր նպատակին:

<< Ամեն մեկը ունի 24 ժամ>> արտահայտության համաձայն կվատնեք դրանք սերալների, թե ձեր երազանքի վրա, կախված է միայն ձեզանից: Բայց պետք չէ ասել, թե ժամանակ չկա, դուք ունեք այնքան ժամանակ, որքան ունեին Էդիսոնը, Մասկը և Գեյցը:

Շատ անգամ աշխատանքից վերադարնալով զգում ես թուլություն և հոգնածություն, սակայն այդ ընթացքում գլխում ծագում են հիանալի մտքեր և գաղափարներ: Մենք շատ ժամանակ չունենք  և պետք չէ այն վատնել: Մտածեք և հստակ որոշեք , որ հենց այսօր կհրաժարվեք այն բոլոր զբաղմունքներից , որորոնք խանգառում են ձեր երազանքին:

Մեկնաբանել