Մումիաների գաղտնիքը

Ավելի   քան   250  հոգի  16  երկրներից  միավորված  են  գիտական  մի  ընկերության մեջ,  որը  զբաղվում  է  գիտության   համեմատաբար  նոր  բնագավառով.  բացում  և  բժշկական  վերլուծության  է  ենթարկում  հին  մումիաները: Վերջին  հանդիպումը  նրանք  անցկացրին  Դետրոյտում  (ԱՄՆ): ՈՒսումնասիրության  առարկան  մոտ  2000  տարի  առաջ  Եգիպտոսում  մեռած  աղջկա  մումիան  էր:  Հատուկ  էլեկտրոնային  սղոցի  օգնությամբ  գիտնականները  բացեցին  մումիան  և  հայտնաբերեցին  մարդու  մարմնի  բոլոր  ներքին  օրգանները,  բացի  ուղեղից:  Կարծիք  կա,  որ հին  եգիպտացիները  մինչ  բալզամացնելը  ուղեղը  հեռացնում  էին:  Այդ  օրգանները  ծածկված  էին  քսան  շերտ  ներծծված  կտորով:  ՈՒսումնասիրողները  փորձեցին  գտնել  այն  հիվանդության  հատկանիշները,  որից  մահացել  է  եգիպտուհին:

Հաջորդ  մումիայի  ուսումնասիրությունից  գիտնակաները  որոշեցին,  որ  հնամյա  բնակիչները  ենթարկվում  էին  այն  նույն  հիվանդություններին,  որ  համարվում  են <<համար  մեկ  չարիքը>>  մեր  մոլորակի  ժամանակակաից  բնակիչների  համար  ևս:  Դա  սիրտանոթային  հիվանդությունն  է:

 

Մեկնաբանել