Ճապոնական առածներ

japanese-culture1969-ին Ս. Ա. Բունիաթյանը կազմեց, թարգմանեց և  հրատարակեց «Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ» ժողովածուն, խմբագիր՝ Արամ Ղանալանյան: Ժողովածուն թարգմանվել է ռուսական աղբյուրներից, հեղինակի խոսքերով թարգմանելիս փորձել են հնարավորինս հարազատ մնալ սկզբնաղբյուրներին, խուսափելով տվյալ ժողովրդի աոածների դիմաց հայկական տարբերակներ դնելուց: Knew-all.com ը Ձեզ է ներկայացնում ժողովածուի ճապոնական բաժնի առածներից…

  • Ագահությունը մարդուն կործանում է:
  • Ագռավները ամեն տեղ սև են:
  • Ադամանդին փայլ է հարկավոր, մարդուն` գիտություն:
  • Ալյուր գողացողի շորն ալրոտ կլինի:
  • Ականատեսը կենդանի փաստաթուղթ է:
  • Աղքատությունը հիվանդությունից վատ է:
  • Ամեն թուլություն մարդկային է:
  • Ամեն ինչին բաց աչքով նայիր:
  • Ամեն ինչ հեռվից լավ է երևում:
  • Ամեն կաղ յուրովի է կաղում:
  • Ամեն մարդ իր տանը հերոս է:
  • Ամեն սկիզբ իր վերջն ունի:
  • Այնպես է իրեն զգում, ինչպես ձուկը ջրում:
  • Այնպես է լինում, որ իմաստությունն էլ է հիմարանում:
  • Այսօրվա հիսունը վաղվա հարյուրից լավ է:
  • Այրված երեսը արևից չի վախենա:
  • Անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարով էլ կգնա:
  • Անզգուշությունը մարդու կատաղի թշնամին է:
  • Անցած օրը ետ չի դառանա:
  • Աշխատանքի ժամանակ հայելի չեն նայում:
  • Աշխարհը հավիտենական է, կյանքը` կարճ:
  • Աշխարհը մի մարդու համար չէ:
  • Աչքերը հոգու հայելին են:
  • Ապրելով խաղաղության մեջ, պատերազմի մասին մի’ մոռացիր:
  • Ապուշի մոտ էլ հազար խոսքից մեկը խելոք կլինի:
  • Առանց թրջվելու ձուկ չես բռնի:
  • Առավոտյան հրամայում է, երեկոյան հրամանը փոխում:
  • Ասեղ գողացողը սայլ էլ կգողանա:
  • Ասեղը փոքր է, բայց կուլ տալ չես կարող:
  • Ասեղի ծակից է երկնքին նայում:
  • Ասեղով ջրհոր չես փորի:
  • Ավազից ջուր չես քամի:
  • Ատամները ամուր են, բայց փտում են, լեզուն փափուկ է, բայց երկար է ապրում:
  • Բարեգործը մենակ չի մնա:
  • Բարության սերմեր ցանիր:
  • Բաց վերքի վրա աղ չեն ցանի:
  • Բերանից և չարություն է դուրս գալիս, և բարություն:
  • Բերանն ու քսակը լավ է միշտ ամուր պահել:
  • Բոլոր գետերը հոսում են դեպի ծով:
  • Բոլոր հիվանդությունների մեջ ամենածանրը աղքատությունն է:
  • Բրնձի ամեն մի հատիկը ծանր աշխատանքով է ձեռք բերվում:
  • Բուդդային կեղծ աղոթքով երեք անգամից ավելի չես խաբի:
  • Բուդդան էլ է սկզբից սովորական մարդ եղել:
  • Գառնուկը մոր կուրծքը ծծելիս ծնկի է իջնում:
  • Գեղեցկուհին էլ է ծերության օրերին կապկի նմանվում:
  • Գինին ներս մտավ, խելքը դուրս թռավ:
  • Գիտնականը մտածում է գիտության մասին, մսագործը` խոզերի:
  • Գիտության մեջ կարճ ճանապարհ չկա:
  • Գլուխը ծածկեց, պոչը երևում է:

Մեկնաբանել