Ո՞ւր են կորել գեղեցիկ հագուստով աղջիկները

New-York-Fafffffshion-Week-Street-Style-Trends-2012Հայ աղջիկները հետաքրքիր մտածելակերպ ունեն: Մինչ մյուս ազգերի ներկայացուցիչները ամեն կերպ փորձում են հագուստով ընդգծել իրենց բարեմասնությունները և թաքցնել թերությունները, հայ աղջիկները անում են ճիշտ հակառակը՝ ընդգծում են թերությունները և թաքցնում բարեմասնությունները:

Փորձեք երեկոյան ժամերին նստել Երևանի ամենահայտնի դեֆիլեներից մեկում՝ Հյուսիսային Պողոտայում: Կտեսնեք բազմաթիվ մոդելների՝ որոնք հագել են մոդելյորների կարած այն հագուստները, որոնցով շքեղ տեսք է ստանում հավաքածուն, սակայն, այնուամենայնիվ չի վաճառվում՝ առօրյայում և ընդհանրապես հագնելու համար անհարմար լինելու պատճառով: Անհասկանալի է մնում մի բան, ինչո՞ւ են այդպես <<շքեղ>> հագնվում մեր աղջիկները: 

Այսօր էլ ցերեկը այդ դեֆիլեյի մասնակիցը եղա ես, դե որպես դիտորդ: Ապշեցրեց ռոքի ազդեցությունը մեր աղջիկների հագուստի ու աքսեսուարների վրա: Եթե անցած սեպտեմբերին համարյա թե ցանկացած երկրորդ ուսանողուհուն կարելի էր տեսնել ռետրո ոճով հագնված, ապա այս տարի ամեն երկրորդ ուսանողուհին հարկ է համարում ունենալ շապիկ Կուրտ Կոբեյնի, Nirvana, Metalica կամ էլ վերը շարադրածը չգտնելու դեպքում գոնե Sistem Of A Dawn-ի նկարներով:

Դեմ չեմ փոփոխություններին, սակայն, հագնել մի բան որից գաղափար անգամ չունես, կամ լսել մի երաժշտություն, ինքդ քեզ տանջելով, քանի որ մոդան է այդպես թելադրում, մի՞թե խելամիտ է: Կամ հագնվել մոդայիկ, սակայն, ոչ համապատասխան կառուցվածքին, որից էլ շատ անգամ ավելի գեր կամ նիհար են երևում, մի՞թե սարսափելի չէ:

Բլից հարցազրույց ունեցա Կուրտ Կոբեյնի ֆանատկաներից մեկի հետ, դե համապատասխան նկարով շապիկը հագած, ու պարզվեց, որ Կուրտ Կոբեյնը փոփ երգիչ է, լավ երգեր ունի, ու երևի շուտով կկատարի ֆանատկայի երազանքն ու համերգով հանդես կգա Հայաստանում: Ֆանատկայի լուսանկարը հարգելի պատճառներով, իհարկե, ցավոք սրտի, չենք կարող հրապարակել:

Կարևոր չէ, թե քաղաքում ինչն է մոդա, ինչը ոչ: Հարգելի աղջիկներ ունեցեք ձեր ուրույն ոճը, հագնվեք գեղեցիկ, շպարվեք գեղեցիկ, մատուցեք ձեզ ճիշտ, գրագետ, հասկացեք, թե ձեզ ինչն է սազում, ինչը ոչ, ընտրեք ճիշտ աքսեսուարներ, և տանից դուրս գալուց առաջ նայեք ձեզ հայելու մեջ, չէ որ առաջին տպավորությունը երկրորդ անգամ թողնելու հնարավորություն չեք ունենալու:

Մեկնաբանել