Սերն ապրում է երեք տարի. Ֆրեդերիկ Բեգբեդեր. տեսանյութ

newՖրեդերիկ Բեգբեդերը մի քանի տարի առաջ ընթերցասեր հասարակությանը ներկայացրեց <<Սերն ապրում է երեք տարի>> սկանդալային վեպը: Միայն վեպի վերնագիրը շատ վիճաբանությունների առիթ հանդիսացավ գրաքննադատների և ընթերցասերների միջև:

Ընթերցասերները նախ շոկի մեջ էին հայտնվել գրողի <<լկտիության և համարձակության>> սահմանն անցնելուց՝ <<սերը>> 3 տարի դատապարելու կարողությունից: Գրողը ոչ միան երեք տարով <<ազատազրկել էր>> սերը, այլև ապացուցել, որ դա անում են երկրագնդի վրա բնակվող բոլոր անձինք:

Սերն ապրում է երեք տարի. առաջինը կրքի տարին է, որին փոխարինելու է գալիս նրբության տարին, և ի վերջո ավարտվում է ձանձրույթի տարով:
Առաջին տարում ասում են` եթե դու գնաս, ես վերջ կտամ կյանքիս:
Երկրորդ տարում ասում են` եթե դու գնաս, շատ կցավացնես ինձ, բայց ես կենդանի կմնամ:
Երրորդ տարում ասում են` եթե դու գնաս, ես դա շամպայնով կնշեմ:

Սա է ֆրանսիացի գրողի սիրո սահմանումը: Սակայն, միայն սերը և զույգերին դատապարտելով չի զբաղվում ամենասկանդալային գրողը: <<Մեր համատեղ կյանքը կառուցվում էր երկու ապահարզանի մոխրի վրա` երկու մարդկային զոհ պահանջվեց, որպեսզի ծնվի նոր սեր>> մտքով նա սկսում է պատմել իր իրական ու մեծ սիրո մասին՝ որի պատճառով երկու մարդիկ անցան դժոխային փորձությունների միջով:

Հեղինակը իր վիպակին չի տվել դրամատիկ բնույթ, ամենաևին, նա փորձել է իր կյանքի պատմությունը ներկայացնել իր ընթերցողին՝ իր ուրույն ոճով: Իսկ ինչպես հայտնի է, Ֆրեդերիկ Բեգբեդերը առանձնանում է ժամանակակից գրականության մեջ իր ծայրահեղությամբ՝ նա ծայրահեղ անկեղծ է, ծայրահեղ ցինիկ, և ծայրահեղ տառապանքով ու սիրով լեցուն:

Ֆրանսիացի գրողը հեղափոխություն մտցրեց սիրո կանոնների մեջ այնպիսի մտքերով, ինչպիսիք են. << Ավելի լավ է ես դժբախտ լինեմ առանց քեզ` քան քո հետ>>, <<Չէ ես քարից էլ դժբախտ եմ, չէ որ քարերին չեն լքում… քարերը չեն մահանում…>>, <<Մեր սերը հրաշալի է, քանի որ անհար է… և դու դա շատ լավ գիտես>>, <<Սերը վերջանում է այն ժամանակ, երբ հետդարձի ճամփա էլ չկա>>, և այլն:

Ստորև ներկայացնում ենք ձեզ տեսանյութ, որտեղ հեղինակի մենախոսությունն է իրական սիրո և երեք տարի ժամկետ ունեցող սիրո մասին:

Մեկնաբանել