Ինչպե՞ս սկսել սիրել

Հանդիպել եք մարդկանց, որոնք խուսափում են սիրո մասին խոսելուց կամ ասում են, որ իսկական սեր գոյություն չունի, բայց սրտի խորքում միևնույն է բոլորն էլ փնտրում են այն: Շատ անգամ ենթարկվում ենք սիրո խաղի օրենքներին` հիասթափվում, ներփակվում և ընկնում դեպրեսիայի մեջ`սպասելով ինչ-որ  մեկին, որը կգա և կհանի մեզ այդ իրավիճակից: Սակայն եթե այդ մեկն էլ հայտնվում է, սկսում ենք համեմատություններ անել, չհավատալ, վախենալ նույն արդյունքը ստանալուց:

Պատճառը մեկն է` մենք սեր ենք փնտրում ուրիշի մեջ, սակայն առաջին հերթին պետք է սիրենք ինքներս մեզ: Մենք մոռանում ենք ինքներս մեզ սիրելու մասին, այդ պատճառով էլ հաճախ ասում ենք, որ մենք տգեղ ենք, ոչ հաջողակ, որ տղամարդիկ կամ կանայք ուշադրություն չեն դարձնում մեզ և այլն:

Պետք է ընդունես ինքտ քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս և ինչպիսին որ ստեղծել է քեզ Աստված: Իհարկե միևնույն ժամանակ դու պետք է աշխատես քեզ վրա, քանի որ քո մարմինը հանդիսանում է Աստծո դղյակը և այն պետք է պահել մաքուր:
Հենց հիմա մոտեցիր հայելուն, ուշադիր նայիր ինքտ քեզ` քո դեմքին, մարմնին, աչքերի գույնին, մազերին և սկսիր գնահատել քո արտաքինը, հավատա, որ դու միակն էս այս աշխարհի վրա և չկա  ոչ ոք քեզ նման: Փորձիր ժպտալ ինքտ քեզ , սկզբում բնականաբար  դժվար կլինի, բայց ամեն օր կրկնելով այս վարժությունը կնկատես դրական փոփոխություներ:

Անպայման տնից դուրս գալուց առաջ, ասեք որ դուք յուրահատուկ եք, հաջողակ և որ  ամեն ինչ շատ լավ է: Բոլոր մարդիկ ինչ-որ մի աշխատանքի մեջ շատ հմուտ են, կամ շատ լավ են այն կատարում: Գտիր այն ինչի մեջ դու քեզ լավ ես զգում կամ հաճույք ես ստանում:

Երբ շուրջտ մարդիկ կան, պատկերացրու, որ նրանք բոլորն էլ քեզ սիրում են` այն ծերունին որ նստած է նստարանին, փոքրիկ երեխան որ պաղպաղակ է ուտում: Փորձեք արթնացնել սերը ձեր նկատմաբ: Այն կա, պարզապես ինչ-ինչ պատճառներով թաքցրել եք շատ խորքում` ձեր նախկին սիրեցիալն է արթնացրել թերառժեքության զգացողություն, կյանքում տեղի ունեցող պարբերաբար անհաջողությունները և այլն:               Օրը սկսեք սիրով, ինչ գործ էլ, որ անեք`  մաքրություն, թե ծանր բեռի փոխադրում, փորձեք սեր գտնել դրա մեջ:

Ժամանակի հետ կնկատեք զգալի փոփոխություններ: Տիեզեզերքը ինչ ստանում է դրա կրկնակին էլ մեզ հետ է ուղղարկում, եթե դուք միայն իսկական  սեր ուղղարկեք Տիեզերք` անպայման կրկնակին հետ կստանաք:

Մեկնաբանել