Կոլումբոսի «նավարկությունը» տևեց 390 տարի

Emanuel_Gottlieb_Leutze_-_Columbus_Before_the_QueenՔրիստափոր Կոլումբոսը ծնվել է 1451թ․ Իտալիայի Ջենովա քաղաքում: Դեռ պատանի տարիքից սիրել է նավագնացությունն ու աշխարհագրությունը: Նա պատմությանը հայտնի է որպես ծովագնաց, գաղութատեր և հետազոտող: 1492թ-ին Իսպանիայի Պալոս քաղաքից դուրս եկան նավարկության 3 առագաստանավերով: Այդ ճամփորդության ժամանակ հայտնագործեցին  Սան Սալվադոր կղզին, դրան հաջորդեցին Կարիբյան ծովի կղզիները` Կուբան, Հայիթին և էլի ու էլի շատ կղզիներ: Հայտնաբերեցին նաև մայրցամաք: Կոլոմբոսը կարծում էր թե ինքը հայտնագործել էր սոսկ Հնդկաստան տանող արևմտյան ճանապարհը, այլ ոչ թե անհայտ մի մայրցամաք, տեղաբնակներին սկսեցին անվանել հնդկացիներ: Ու թեև Ամերիկան այդպես կոչվեց մեկ այլ ծովագնացի Ամերիկո Վեսպուչիի անունով, սակայն մենք Կոլումբոսին մեծարում ենք որպես Ամերիկայի առաջին հայտնագործողի, խիզախ ու անվեհեր ծովագնացի:   Կոլումբոսի հայտնագործությունները համաշխարհային պատմական նշանակություն ունեցան. դրանից հետո էր, որ Ամերիկա աշխարհամասն ընդգրկվեց մարդկության աշխարհագրական պատկերացումների մեջ, սկսվեց Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանը, և հիմք դրվեց գաղութային տերությունների առաջացմանը…

1506 թվականի մայիսի 20-ին իսպանական Վալյադոլիդ քաղաքում վախճանվեց հռչակավոր ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը, ով չորս անգամ նավարկել էր դեպի Ամերիկա: Ծովակալին թաղեցին Վալյադոլիդի Ֆրանցիսկյան մենաստանում: Սակայն 1509 թվականին, մահից հետո, սկսվեց Կոլումբոսի ամենաերկար «ճանապարհորդությունը», որը տևեց 390 տարի: Մահից երեք տարի անց նրա աճյունը վերաթաղվեց Սևիլիայում: XVI դարի կեսին այն Սևիլիայից տեղափոխվեց Սանտա Դոմինգո (Հայիթի): Այստեղ էին թաղված Կոլումբոսի եղբայր Բարտոլոմեոն, որդին` Դիեգոն և թոռը` Լյուիսը: Ծովակալի աճյունը թաղվեց հարազատների շիրիմների կողքին: Երբ 1792թ-ին Իսպանիան կղզու արևելյան հատվածը զիջեց Ֆրանսիային իսպանական նավատորմի հրամանատարի կարգադրությամբ ծովակալի աճյունը տեղափոխվեց Հավանա: Այնտեղ կայացավ նշանավոր ծովագնացի չորրորդ թաղումը: 1898թ-ին Իսպանիան կորցրեց նաև Կուբան: Իսպանիայի կառավարությունը որոշում ընդունեց ծավակալի աճյունը կրկին վերաթաղել Սևիլիայում: Այժմ այն ննջում է քաղաքի Մայր տաճարում:>:

Մեկնաբանել