Դարի գողությունը. Լուվրից գողացել են «Մոնա Լիզա»-ն

Mona_Lisa,_by_Leonardo_da_Vinci,_from_C2RMF_retouchedԼեոնարդո դա Վինչիի ամենահայտնի կտավը` «Մոնա Լիզա»-ն շուրջ երկու տարի գտնվել է անհայտության մեջ: Կտավը գողացել էին 1911թ-ի հենց այս օրը:

Թանգարան եկած այցելուները բախվեցին կտավի դատարկ տեղի հետ: Լուվրը փակվեց մեկ շաբաթով: Ֆրանսիայի իշխանությունը անգամ երկրի սահմանները փակեց, կանխելու` կտավի երկրից դուրս հանելը:

Դարի գողությունը իրականացրած կասկածյալներ գտնելը ևս դժվարություն չէր Ֆրանսիայի իշխանության համար: Կասկածի տակ հայտնվեցին ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները` ում կալանավորեցին, և նկարիչ Պաբլո Պիկասոն: Սակայն շուտով, նրանց անմեղությունը ապացուցելուց հետո ազատ արձակեցին:

Գողության տարածքը հետաքննելով ոստիկանությունը ընդամենը մի հանցանշան հայտնաբերեց` մատնահետք ապակու վրա: Ապակին տեղադրած աշխատակցին ոչ ոք անգամ չմեղադրեց, սակայն, ինչպես պարզվեց, իզուր: Լուվրի տնօրինությունը աշխատանքից ազատվեց:

Կատարված գողությունից հետո «Մոնա Լիզա»-ն դարձավ բոլորի հետաքրքրության առարկան: Հետաքրքրական էր, որ կտավի գինը միանգամից բարձրացավ գողությունից հետո:

Երկու տարի անց առևանգված նկարը կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց: Կտավը գողացողը պատասխանել էր թերթում տպագրված Ուֆիցիի պատկերասրահի տնօրենի հայտարարությանը և առաջարկել էր այն վաճառել: Պայմանավորված վայրում ոստիկանությունը բռնել էր գողին` ով Լուվրի նախկին աշխատակից, հայելիների իտալացի վարպետ Վինչենցո Պերուջան էր: Հենց այս աշխատակցի մատնահետքն էին գտել ոստիկանները, որին ուշադրություն չդարձրեցին:

Լուվրի նոր տնօրինությունը արվեստասեր Վիչենցոյի ջանքերը գնահատեց: Կտավը վերադարձավ Լուվր միայն Իտալիայի բոլոր քաղաքներում ցուցադրվելուց հետո: Իսկ Վիչենցոն շատ քիչ ժամանակ անցկացրեց բանտում: Այժմ Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի կտավը` «Մոնա Լիզա»-ն, գտնվում է Լուվրում հատուկ պաշտպանության տակ: Ի դեպ հայտնենք, որ կատարված գողությունից հետո, «Մոնա Լիզա»-ն ապահովագրվել է 3 միլիարդ դոլարով:

Մեկնաբանել