Առասպելական Նինձյաների գաղտնիքներից

nindzyaՆինձյաներին` միջնադարյան ճապոնիայի առասպելական լրտեսներին և վնասահարույցներին, վերագրում էին ամենաանհավանականայնպիսի ունակություններ, որոնք առողջ բանականության տեսանկյունից անկարելի էին. իբր նրանք կարող էին թռչունների  պես թռչել, սարդերի պես բարձրանալ պատերին և առաստաղներին, ջրի վրայով քայլել այնպես, ինչպես ցամաքի վրայով, վերածվել կենդանիների, սպանել գոռոցով կամ հայացքով, անէանալ ծխի քուլաներում, երբեմն էլ բոլորի աչքերի առաջ  պարզապես հալչում-կորչում էին օդում:
Նինձյաները միշտ նվիրված էին միայն իրենց դասին, այլ ոչ թե ֆեոդալներին, որոնց մոտ ծառայության էին անցնում: Նրանք ամեն ինչից բարձր էին գնահատում արդյունքը և ոչ թե դրան հասնելու եղանակները: Նինձյայի մարտարվեստի հիմքը ոչ ստանդարտ և անկանխատեսելի գործողություններն էին. սպասելով հարմար պահի` նրանք հակառակորդին անակնկալի էին բերում: Սամուրայի տեսանկյունից` դրանք <<նենգ հնարքներ>> էին, մարտ առանց կանոնների: Իսկ նինձյաները գտնում էին, որ մարտում չկան այլ կանոններ, բացի ցանկացած գնով հաղթելու կանոնից: Նինձյան միշտ գերադասում էր մենակ գործել, սակայն նա երբեք իրեն միայնակ չէր զգում, քանի որ իրեն միշտ համարում էր իր դասի, ավելին` հենց բնության մի մասնիկը…

Բազմաթիվ տեսություններ կան այն մասին, թե ինչպես է ի հայտ եկել նինձյուցուն: Ի հակադրություն սամուրայների վերնախավի մարտարվեստի` նինձյայի արվեստը զարգացել է գաղտնի, ինչի պատճառով այն դարեր շարունակ ուղեկցվել է գաղտնիքներով, հանելուկներով և փաստերի մտացածին աղավաղումներով:
Ըստ վարկածներից մեկի` նինձյուցուն սկիզբ է առել Իգա և Կոգա արվարձանների վայրի և վտանգավոր լեռներում, որտեղ թաքնվում էին փախստականները, դասալիքները և օտարերկրացիները: Մեկ այլ վարկածով` նինձյուցուն ստեղծել են ծովահենները:
<<Գաղտնի արվեստի>> ծագման տեսություններից մեկի համաձայն էլ` նինձյուցուի սկզբնավորողները վանական-մարտիկներն (սոխեյ) էին, ովքեչ, ճակատագրի կամոք, որպես լրտեսներ և վնասահարույցներ, ներգրավվել են ֆեոդալական գժտություններում: Ոմանք էլ ասում են, որ նինձյուցուն ծագել էշատ վաղ ժամանակներում, երբ միապետ Ձինմուն պալատին կից ստեղծեց սինոբի-խո` գաղտնի ոստիկանության կամ հետախուզության պես մի բան:

Յուրաքանչյուր կլան կամ դպրոցի գլուխ կանգնած էր ձենին`դպրոցի ավանդույթների և գաղտնիքների պահապանը, գերագույն ղեկավարն ու հոգևոր ուսուցիչը: Առօրյակենցաղային հոգսերը, երիտասարդների մարզումներն ու մարտական որոշակի գործողությունների ղեկավարումը հանձնարարվում էր տյունինին` նինձյայի աստիճանակարգի միջին օղակին: Հիմնական զանգվածն շարքային կատարողներն էի` գենինները: Նինձյաների կլանի մեջ հաճախ մտնում էին ռոնինները:

Մեկնաբանել