Հետաքրքիր պատմություն Աբրահամ Լինկոլնի կյանքից

Դա Աբրահամ Լինկոլնի նախարության տարիներին է եղել: Նրա առաջին օրը սենատոում բոլոր արիստոկրատները ագրեսիվ էին տրամադրված: չէ-որ նա արիստոկրատական ծագում չուներ: Լինկոլնը կոշկակարի տղա էր: Սենատորներից մեկը ասաց <<Պարոն լինկոլն: Քանի դեռ դուք չեք սկսել ձեզ խոսքը, ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ դուք կոշկակարի զավակ եք>>: Սենատում բոլորը սկսում են ծիծաղել: Բոլորը դրանով ուզում էին նվաստացնել նրան, սակայն, դրանով մարդուն չես նվաստացնի: Նա լուռ լսեց, մինչև աղմուկը վերջացավ ու ասաց, <<Ես շատ ուրախ եմ, որ դուք հիշեցրիք ինձ իմ ծագման մասին և իմ հիասքանչ հոր մասին: Ես գիտակցում եմ, որ ունեմ թերություններ: Ես երբեք չեմ կարողանա իմ աշխատանքով հասնել այն բարձունքին, որին իր աշխատանքով հասել է հայրս: Ես նրան արժանի չեմ: Նա հրաշալի մասնագետ էր ու վարպետ: Ես ամեն կերպ կջանամ, սակայն, վախենամ, նրան անցնել անգամ հասնել չեմ կարողանա>> Սենատորները շոկի մեջ էին նրա այդ պատասխանից: Հետո Լինկոլն իր հերթին հարցրեց. <<Ինչպես եք դուք իմ հորը հիշում: Որովհետև ես չեմ հիշում, որ նա ձեզ այցելության եկած լինի: Դուք հագնում եք նրա կարած կոշիկները, որոնք ձեր ոտքերը չեն ցավեցնում: Ես էլ մի փոքր տեղյակ եմ կոշկակարությունից: Ես կարողանում եմ կոշիկներ վերանորգել: Ես չեմ վարպետացել այդ գործում, սակայն, ինչ-որ բան հորիցս սովորել եմ: Եթե ինչ-որ մեկդ խնդիրներ ունենա կոշիկների հետ կապված, դուք կարող եք ինձ դիմել>>: Լինել նախագահ, դա դեռ ոչինչ չի նշանակում, կարևորն այն մարդակային հատկանիշներն են, որոնք նա ունի…

Մեկնաբանել