Ով ջաղջախեց ֆաշիստական զորքերին

baghramyan-hovhannes-b1941թ ին, երբ ամբողջ սովետական բանակը նահանջում էր՝ տալով հսկայական կորուստներ, քչերն էին հավատում, որ գերմանացիրներին հնարավոր է հաղթել։ Բազմազգ սովետական բանակի սպայակազմը խուճապի էր մատնված, նույնիսկ ինքը՝Ստալինը չէր հավատում, որ գերմանացիներին կարելի է կանգնեցնել։ Ահա այս իրավիճակում էր, որ Հայը փոխեց երկրորդ համաշխարհային պատերազմի և միգուցե նաև մարդկության զարգացման ընթացքը։  1941թ ի նոյեմբեր ամսին գերմանական զորքերը կանգնած էին Մոսկվայի մատույցներում, խորհրդային բանակը, կարելի է ասել ամբողջությամբ նետված էր պաշտպանելու մայրաքաղաքը, իսկ Բաղրամյանը՝ ղեկավարելով հարավ-արևելյան ռազմաճակատը, հասկանում էր, որ գերմանական տանկերը մի քանի շաբաթ հետո կճզմեն իր հրամանատարության տակ գտնվող բանակները և դուրս կգան Կասպից ծով և Կովկաս։  Ամբողջ 2 գիշեր անցկացնելով քարտեզների առաջ՝ Բաղրամյանը դիմում է զորքերի շտաբ՝ խնդրելով հարձակման անցնելու թույլտվություն։ Ստանալով այս տեղեկությունը՝ սովետական գեներալիտետը և ինքը Ստալինը խիստ զարմացան, քանզի մինչ այդ, ոչ մի անգամ խորհրդային բանակը չէր անցել հարձակման և հոգեբանական բարդույթ կար՝ ըստ որի՝ գերմանացիներին հաղթելն անհնար է։ 

Վերջապես Բաղրամյանը կարողանում է համոզել և ստանում իր զորքերով հարձակման անցնելու թույլատվություն։ Իր ծննդյան օրվա նախօրեյին՝ դեկտեմբերի 1 ին (Բաղրամյանը ծնվել է դեկտեմբերի 2 ին) առաջին անգամ գերմանացիներին պարտության մատնած սովետական զորահրամանատարը մտավ Ռոստով, ժողովուրդը ցնցում էր և բոլորի համար Բաղրամյանը դարձավ պաշտամունքի առարկա։

Մեկնաբանել