Ամազոնիայի գաղտնիքները…

1024px-Campo12Foto_2Հարաֆային Ամերիկայում գտնվող Մարանյոնի և Ուկայալի գետերի միախառնումից առաջանում է Երկիր մոլորակի ամենաջրառատ գետը` Ամազոնը: Գետի միջին տարեկան ծախսը՝ 7000 կմ³ (աշխարհի բոլոր գետերի ծախսի 15 %-ը)։ Ամազոն գետի և նրա ավազանի մեծ մասը գտնվում է Բրազիլիայում, հիմնականում հոսում է հասարակածին զուգահեռ:  Ամազոն գետի ջրհավաք ավազանը գրավում է  երկրագնդի ամենամեծ դաշտավայրն` Ամազոնի դաշտավայրն կամ Ամազոնիան: Այստեղ եղանակը միապաղաղ է՝ բոլոր օրերը նման են միմյանց։ Վաղ առավոտյան արևածագից հետո երկինքը սովորաբար պարզ է լինում, ջերմաստիճանը՝ +22° +23°C։ Շոգն աստիճանաբար ուժեղանում է և ցերեկվա ժամը մոտ երկուսին հասնում + 33° +34°C։ Այդ ժամերին սկսում են ամպեր կուտակվել և սկսվում է ուժեղ, բայց կարճատև տեղատարափ անձրև։

Գետն իր անվանումը ստացել է հնդկացի կանանց անունից. իսպանացի կոնկիստադորները, կռվելով Ամազոնի շրջակայքում բնակվող ցեղերի հետ, հիացել էին իրենց դեմ կռվող կանանցով, որոնք ուս-ուսի մարտնչելով տղամարդկանց կողքին և աչքի ընկնելով քաջությամբ ու ռազմատենչությամբ, նրանց հիշեցրել են ամազոնուհիների ցեղերի մասին հին հունական առասպելները, և որոնց շնորհիվ գետը կոչվել է Ամազոն։

Ամազոնի ավազանը (շուրջ 6 միլիոն քկմ) աչքի է ընկնում արևադարձային խոնավ անտառների աշխարհում ամենամեծ տարածությամբ և բուսական ու կենդանական աշխարհի բազմազանությամբ: Ամազոնի ավազանի արևադարձային խոնավ անտառը մեծ ազդեցություն է գործում երկրագնդի կլիմայի վրա: Անցած 20 տարիների ընթացքոմ արևադարձային խոնավ անտառի զգալի մասը հատվել է, իր տեղը զիջելով վարելահողերին և արոտավայրերին: Բնատարածքի այս փոփոխությունը սովորաբար կոչվում է արևադարձային անտառազրկում: Ամազոնի ավազանի անտառները կրճատվում են մեծ արագությամբ, ինչը լրջորեն անհանգստացնում է բնապահպան կազմակերպություններին և բրազիլական իշխանություններին:
Բրազիլական կառավարությունը մեծ հույսեր էր կապում անտառահատումների միջոցով վարելահողերի ընդարձակմանը և գյուղատնտեսական արտադրության զարգացման հետ: Սակայն այդ հույսերը չարդարացան. չստացվեց ակնկալվող արդյունքը, միաժամանակ վիթխարի չափեր ընդունեց հողերի էրոզիան, ծագեցին բնապահպանական լուրջ հիմնախնդիրներ: մոտավոր հաշվով անտառները կրճատվում են տարեկան 2 միլիոն հեկտար արագությամբ…

Ամազոն գետը...

Ամազոն գետը…

Ամազոն գետը...

Ամազոն գետը…

forest-amazon_00283581

Ամազոն գետը…

amazonas1

Ամազոն գետը….

Amazonas__Urwald__Küste_437068_Rote-lored_Papageien__Amazona_autumnalis__01

Ամազոն գետը…

Մեկնաբանել