Առեղծվածներ Երկիր մոլորակից

Untitled-1Թիթեռների գաղթ
Հյուսիսային Ամերիկայում լայն տարածում ունեցող Danaus plexippus թիթեռներն ամեն տարի հոկտեմբերին բռնում են գաղթի ճամփան, որի ընթացքում հաղթահարում են 2 500 մղոն տարածություն և հանգրվանում հանրահայտ մեքսիկական Sierra Chincua արգելոցում: Միլիոնավոր թիթեռներ, անընդհատ ճախրելով հաստաբուն ծառերի շուրջ, հեքիաթային նարնջագույն ֆոն են ստեղծում, ինչն ուղղակի անբացատրելի գրավչություն է հաղորդում այս տարածքին։

Լուսարձակող ալիքներ, Մալդիվյան կղզիներ
10564994_512742362205776_6216744309224629266_n
Ամեն տարի Մալդիվներում կարելի է ականատես լինել զարմանահրաշ մի երևույթի՝ կախարդական փայլփլող ծովափ, հազարավոր կապույտ լույսերով: Դա ոչ այլ ինչ է, քան բիոլյումինեսցենտ ֆիտոպլանկտոն:

Հավերժական ամպրոպ, Վենեսուելա
10492174_512744305538915_640642450022390658_nԿատատումբո գետի ակունքի մոտ կարելի է դիտարկել հազվագյուտ ամպրոպային երևույթ, որը նաև անվանում են Կատատումբոյի ամպրոպ: Այստեղ կարելի է հիանալ ամպրոպների գեղեցկությամբ ու հաճախ կայծակներով՝ տարվա մեջ 180 օր, օրական՝ 10 ժամ:

Դժոխքի դարպասները, Թուրքմենիստան
oooԴարվազա հրաբխի խառնարանը հայտնի է նաև որպես Դժոխքի դարպասներ, որոնցով երկրի մակերևույթ բնական գազ է դուրս գալիս: 1971 թվականից այս խառնարանի գազերն այրվում են:

Ծաղկող անապատը, ՉիլիxcvԵրկու տարին մեկ Ատակամա անապատը ծաղկում է: Այս զարմանահրաշ փոխակերպումը կարելի է տեսնել հորդառատ անձրևներից հետո, որոնք կյանք են տալիս հողի տակ պատսպարված սերմերին:

Մեթանի սառած պղպջակներ1908017_512747125538633_8852928023390426387_nՄեթանի պղպջակներ գոյանում են ջրի հատակում գտնվող օրգանիզմների քայքայումից: Մեթանը սկսում է վեր բարձրանալ ու այդպես էլ սառչում է մակերևույթի մոտ, սակայն պետք չէ անհոգություն դրսևորել ու կրակ վառել դրանց մոտ:

Աղի լճերghhgՈրոշ լճեր այնքան հագեցած են աղով, որ կենդանիները, որոնք հայտնվում են դրանց ջրերում, ծածկվում են աղի շերտով ու քարանում են:

Գունավոր Լիճ
10356312_512748795538466_8434329263348809770_nՕսոյո քաղաքի մոտ գտնվող Կլիլուկ ջրի մակարդակի բարձրանալուց ականատես ենք լինում նման զարմանալի տեսարանի, ինչը պայմանավորված է նրանով, որ լճի հատակում գտնվող տարբեր ապարներն ու բյուրեղները տարբեր գույներ են հաղորդում ջրին:

Պամուկալե10489940_512777958868883_8776328471754104387_nՊամուկալե թարգմանաբար նշանակում է բամբակե ամրոց:Հանքային նյութերով հարուստ հրաբխային ծագում ունեցող այս  ջրավազանը գտնվում է Թուրքիայում :

Գունավոր հողեր, Մավրիկիա10487538_512789722201040_8513989171379651406_nԱշխարհագրական գոյացություն է և ամենահայտնի զբոսաշրրջային վայրերից մեկը: Տեղանքի ավազը յոթ գույն ունի՝ երկնագույն, վարդագույն, դեղին, կարմիր, շականակագույն, մանուշակագույն, և կանաչ: Այդ երևույթին մինչ օրս բացատրություն չկա:

Մահվան հովիտ, ԱՄՆ
1964910_512793712200641_3304504434280697756_n«Մահվան Հովիտ» կոչվող վայրում, որը գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, ահռելի մեծություն ունեցող քարերը (որոնցից յուրաքանչյուրը 320 կիլոգրամ է կշռում),  ինքնուրույն շարժվում են:Քարերի շարժման գաղտնիքը մինչ օրս բացահայտված չէ:

Հյուսիսափայլ
3Հյուսիսափայլ (լատ.` Aurora Borealis, Aurora Australis) – լուսարձակում բոլոր մագնիսական դաշտ ունեցող մոլորակների մթնոլորտի վերին շերտերում: Հյուսիսափայլը առաջանում է մոլորակի մագնիսական դաշտի և արևային քամու ազդեցությունից:

Մեկնաբանել