Հետքաքրքիր փաստեր Նապոլեոն Բոնապարտի կյանքից

David_napoleon

Ժակ Լուի Դավիդի պատկերած Նապոլեոնը՝ Ալպերը անցնելիս։

Նապոլեոն Բոնապարտը (իտալերեն՝ Napoleone Buonaparte) ծնվել է Կորսիկա կղզու Այաչո բնակավայրում։ Կորսիկա կղզին այդ ժամանակ գտնվում էր Ջենովայի հանրապետության տիրապետության տակ։
Նապոլեոնը Կարլո Բոնապարտի և Լետիցիա Ռամոլինոյի 13 երեխաներից երկրորդն էր, նրա քույր եղբայրներից 5-ը մահացել են մանուկ հասակում։ Բոնապարտ ընտանիքը կղզում ապրում էր 16-րդ դարի սկզբներից, ուներ ազնվական ծագում: Պատանեկության տարիներին Նապոլեոնը ապրել է ծայրահեղ ծանր վիճակում, սնվել է օրը մեկ անգամ։

Կարլո Բոնապարտը Ֆրանսիացիների հետ համագործակցության շնորհիվ կարողացավ ապահովել իր ավագ որդիներ՝Ժոզեֆի և Նապոլեոնի, ուսումը շարունակելը։ Նապոլեոնը դպրոցում ընկերներ չուներ, քանի որ նա այդքան էլ հարուստ ընտանիքից չէր, տոգորված էր կորսիկական հայրենասիրությամբ և թշնամանքով էր վերաբերվում ֆրանսիացիներին: 
 Նապոլեոնը 1785 թվականինավարտում է Փարիզի զինվորական դպրոցը և
զորակոչվում է բանակ՝ պորուչիկի աստիճանով։ Արդեն 1786 թվականի հունվարին ստացել է լեյտենատի կոչում։ 1788 թվականին նա ցանկանում էր ծառայության անցնել ռուսական բանակում, բայց մերժվում է գեներալ-պորուչիկ Զաբորովսկովի կողմից: Հնարավոր է, որ եթե Նապոլեոնը ծառայության անցներ ռուսական բանակում Եվրոպայի և աշխարհի պատմությունն այլ կերպ դասավորվեր։1796 թվականի փետրվարի 23-ին նշանակվում է իտալական բանակի հրամանատար։ 1796-1797 թվականներին մի շարք ճակատամարտներում գլխովին ջախջախում է Սարդինական թագավորության և Ավստրիայի կայսրության զորքերը՝ ձեռք բերելով ֆրանսիական հանրապետության լավագույն զորավարներից մեկի հռչակը։

Հետքաքրքիր փաստեր Նապոլեոն Բոնապարտի  կյանքից՝

Նապոլեոն Բոնապարտը ցածրահասակ մարդ էր, շատ էր կարդում և ուներ շատ մեծ գրադարան: Մի անգամ իր զորավարներից մեկի հետ խորհրդակցելու ժամանակ նա փորձում է վերցնել գրքերից մեկը, սակայն կարճ հասակի պատճառով չի կարողանում: Զորավարը ասում է Նապոլեոնին.
-Ձերդ գերազանցություն, թույլ տվեք ես Ձեզ փոխանցեմ գիրքը. չէ՞ որ ես Ձեզնից բարձր եմ… Բոնապարտը իր զորավարի այս արտահայտությանը պատասխանում է .
-Ո՛չ, հիմար, դու ինձնից բարձր չես, դու ինձնից երկար ես:

Նապոլեոնը տառապում էր հիվանդությամբ,որը կրում է ՛՛այլուրուֆոբիա՛՛  անվանումը, որն իրենից ներկայացնում է վախ կատուներից:

Նապոլեոնի ու Հիտլերի  ՛՛թվային՛՛ անհասկանալի նմանությունը: Նապոլեոնը ծնվել է 1760թվականին  Հիտլերը ՝1889-ին: Տարբերությունը՝ 129 տարի: Նապոլեոնի կառավարման տարիները սկսվեցին 1804ին, Հիտլերինը` 1933-ին, տարբերությունը՝ 129  տարի: Նապոլեոնը մտավ Վենա 1812-ին, Հիտլերը՝ 1941-ին: Տարբերությունը ՝ 129  տարի:Երկուսն էլ հարձակվել են Ռուսաստանի վրա,երբ 52 տարեկան էին: Երկուսն էլ  պատերազմում պարտություն կրեցին,երբ 56 տարեկան էին:

Նապոլեոնը   փոքր ժամանակ մոր փեշին կպած է եղել, ունեցել է բավականին թույլ բնավորությամբ հայր: Մոր կողմից չափից դուրս ուշադրությունն ու հոր թույլ բնավորությունը  պատճառ են հանդիսացել նրա՝ բավականին ուշ հասունանալու  ու  սեփական անձ կերտելու համար:

Մեկնաբանել