5 անսովոր ծառեր

101Կրկեսի Ծառ /ԱՄՆ, Կալիֆորնիա/

Ծառի բնին և ճյուղերին տարբեր ձևեր տալու արվեստը լայն տարածում է գտել:  Արվեստի այս ճյուղը կոչվում է՝ արբոսկուլպտորի (арбоскульпторы):
Ողջ աշխարհում մեծ տարածում ունի արվեստի այս ճյուղը: Ամերիկացի Ակսել Էրլանդսոնը (Аксель Эрландсон) այս արվեստով զբաղվողներից մեկն է Արվեստագետի լավագույն գործերից մեկը ՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գտնվող <<Կրկեսի ծառը>> այ ծառն իր վերջնական տեսքը ստացել է 10-15 տարիների ընթացքում:                         

Ծառ-Բանտ  /Արևմտյան Ավստրալիա, Դերբի/

2Արևմտյան Ավստրալիայի Դերբի քաղաքի մոտակայքում գտնվող Բոբի ծառը ստացել է Բանտ-Ծառ անվանումը: Ծառի սնամեջ բունն ունի հսկայական չափսեր՝ 14 մետր տրամագիծ: Ժամանակին այստեղ են պահվել կարճաժամկետ կալանավորները: Բանտ-Ծառն իր մեջ տեղավորել է 3-4 բանտարկյալ: 1500 տարեկան ծառն իր կողմն է գրավում Դերբի քաղաք եկող զբոսաշրջիկներին:

 

Վիշապ ծառ /Խաղաղ օվկիանոս, Սոկոտրա կղզիներ/

3Վիշապ ծառերը  գտնվում են Խաղաղ օվկիանոսի Սոկոտրա (Сокотра) կղզիներում: Ծառն իր անվանումը ստացել է արտաքին տեսքի համար: Վիշապ ծառը ունենում է հաստ բուն, իսկ սաղարթախիտ ճյուղերը միայն վերևում են, տերևները՝ սրածայր: Ծառի բունը կտրելու դեպքում առատորեն հոսում է կարմրավուն հեղուկ, տեղաբնիկները հեղուկին անվանում են <<Վիշապի արյուն>>: Վերջինս օգտագործում են որպես ներկանյութ, ունի նաև բուժիչ հատկություն:

 

Ծիածան Էվկալիպտ /Ֆիլիպիններ/
3 (1)

Ծիածան Էվկալիպտի հայրենիքը Ֆիլիպիններն է: Ծառի վառ գունավորում ստանալու հիմնական պատճառը կեղևի անհավասարաչափ պոկվելն է: Կեղևի պոկվելուց հետո փայտը ստանում է կանաչ գույն, ապա դառնում մուգ կանաչ և հետո ստանում է գրեթե ողջ ներկապնակի գույները՝ կապույտ, մանուշակագույն, վարդագույն, նարնջագույն և վերջում ստանում է սև գույն: Էվկալիպտի փայտը հիմնականում օգտագործում են դեկորատիվ կահույքի արտադրության մեջ…

Կամուրջ-ծառ /Հյուսիսային Հնդկաստան/2 (1)

Հյուսիսային հնդկաստանում գտնվող կաուչուկի ծառերը ծառայում են որպես հուսալի կամուրջներ տեղաբնիկների համար: Երբ կաուչուկի ծառերի ճյուղերը հայտնվում են գետի կամ անդունդի մյուս կողմում և կպնում են գետնին կրկին արմատավորվում են առաջացնելով բնական և հուսալի կամուրջ: Վերջինս կդիմանա 5-6 մարդու ծանրությանը: ԱՅսպիսի կամուրջներ առաջանալու համար հարկավոր է 10-15 տարի…

Մեկնաբանել