Ծալովի Հեծանիվ

Մեր օրերում հեծանիվն՝ որպես տրանսպորտային միջոց, օրեցօր դառնում է առավել պահանջված, քանի որ չունի կայանման խնդիր, վառելիք չի ծախսում, ինչպես նաև, խցանումներն հեծանվորդներին չեն վախեցնում…
Եթե ունես հեծանիվ, պարտադիր չէ ունենալ նաև ավտոտնակ (гараж) քանզի հեծանիվն կարող ես տեղավորել նաև տանը՝ քո սենյակում:  Իսկ եթե տունը փոքր է…

Մեխանիկ-Դիզայներ Գիանլուքա Սադան (Gianluca Sada) նախագծել և կառուցել է ծալովի հեծանիվի նոր մոդել՝ Sada Collapsible Bike:Վերջինս ի տարբերություն այլ ծալովի հեծանիվների, ծալած ժամանակ զբաղեցնում է շատ փոքր տարածք, այն կարելի է տեղավորել նաև ուսապարկի մեջ…

Սադայի կարևոր նորամուծությունն էր հեծանիվի դասական անիվի փոխարինումը նոր տեսակի անիվով, որը հնարավորություն է տալիս 26 դույմ չափսեր ունեցող անիվն ծալել և փոքրացնել, ընդհանուր հեծանիվի չափս հասցնելով անձրևանոցի չափ:

Շատ մասնագետներ համոզված էին, որ անիվն առանց սպիցների, իր վրա կրելով ծանրություն կդեֆորմացվի, բայց նոր ծալովի հեծանիվըգործնականում ժխտեց այդ տարածված կարծրատիպը…

Sada Collapsible Bike-ը՝ նոր սերնդի հեծանիվը, փոխեց մեր բոլոր պատկերացումները հեծանիվի մասին…

Մեկնաբանել