5 վտանգավոր ճանապարհները

16402710-R3L8T8D-900-CrazyRoads17Աշխարհում գոյություն ունեն յուրօրինակ և վտանգներով լին ճանապարհներ, որոնք իրենց ոլորապտույտներով, կամուրջներով և թունելներով մեծ վտանգ են ներկայացնում այդտեղով երթևեկողների համար: Ճանապարհաշինարարները փորձել են հնարավորինս անվտանգ կառուցել բայց տվյալ տեղի աշխարհագրական պայմանները թույլ չեն տվել որպեսզի այդ ճանապարհները լինեն առավել անվտանգ:
Knew-all.com-ը  ձեզ է ներկայացնում աշխարհում գոյություն ունեցող այդպիսի ճանապարհներից հինգը…

 

Զոջի Լա, Հնդկաստան

16394910-R3L8T8D-900-CrazyRoads01

Իննը կիլոմետր երկարություն ունեցող այս ճանապարհը իրար է միացնում Լադակխ և Քաշմիր գյուղերը: բացի ճանապարհի նեղ լինելուց, վարորդների համար դժվարություններ են ստեղծում նաև ճանապարհին գտնվող՝ մերձակա գյուղերի, անասունները:

Յուգաս, Բոլիվիա

16396260-R3L8T8D-900-most-dangerous-amazing-roads-in-the-world-North-Yungas-Road-Bolivia-2

Առավել վտանգավոր ճանապարհներից մեկն է, այս ճանապարհը տարեկան 200-300 մարդկային կյանք է խլում: Ճանապարհի մի կողմը ժայռ է մյուսը՝ 600 մետր խորությամբ անդունդ…

Ատլանտյան ճանապարհ, Նորվեգիա

16396510-R3L8T8D-900-5

նորվեգիայում գտնվող այս ճանապարհը երկու ափամերձ բնակավայրերն իրար է միացնում: Ճանապարհը՝ յուրօրինակ ոլորանների պատճառով, գրավում է զբոսաշրջիկներին…

Գուոլյան թունել, Չինաստան16397360-R3L8T8D-900-CrazyRoads06

Այս ճանապարհը կառուցվել է մոտակա գյուղի բնակիչների կողմից, մինչև 1972 թվականը միակ ճանապարհն  է եղել գյուղի և արտաքին աշխարի միջև: Հետագայում տեղական իշխանությունների հովանավորությամբ
1200- մետրանոց թունել է կառուցվել: Վերջինիս շինարարական աշխատանքներն ավարտելու համար 5 տարի է պահանջվել…

Թիանմեն լեռնային ճանապարհը, Չինաստան

16397610-R3L8T8D-900-CrazyRoads11

Ճանապարհի երկարությունը 10 կիլոմետր է, ունի 99 ոլորան: Ճանապարհի սկզբի և վերջի միջև ընդհանուր տարբերությունը 1000 մետր է…

Մեկնաբանել