Շիկահերը մասնակցում է մրցույթի…

79993582_blondinkaՇիկահերը մասնակցում է մրցույթի… Նրան հետևյալ հարցերն են տալիս`

1) Քանի տարի է տևել Հարյուրամյա պատերազմը.

ա) 116, բ) 99, գ) 100, դ) 150:

Շիկահերը բաց է թողնում հարցը:

2) Որ երկրում են հնարել պանամա գլխարկը.

ա) Բրազիլիա, բ) Չիլի, գ) Պանամա, դ) Էկվադոր:

Շիկահերը օգնություն է խնդրում ուսանողներից:

3) Որ ամսին է նշվում Հոկտեմբերյան հեղափոխությունը.

ա) հունվար, բ) սեպտեմբեր, գ) հոկտեմբեր, դ) նոյեմբեր:

Շիկահերը խնդրում է դահլիճի օգնությունը:

4) Ինչ է Գևորգ VI թագավորի անունը.

ա) Ալբերտ, բ) Գևորգ, գ) Մանուել, դ) Ռաֆայել:

Շիկահերը հանում է գուշակության խաղաթղթերը:

5) Որ կենդանու հետ կապ ունեն Կանարյան կղզիները.

ա) դեղձանիկ (կանարեյկա), բ) կենգուրու, գ) շուն, դ) առնետ:

Շիկահերը դուրս է գալիս խաղից:

Իսկ հիմա, եթե քեզ շատ խելոք ես համարում և մի լավ ծիծաղել ես շիկահերի վրա, կարդա ճիշտ պատասխանները:

1) Հարյուրամյա պատերազմը տևել է 116 տարի (1337-1453):

2) Պանաման հնարել են Էկվադորում:

3) Հոկտեմբերյան հեղափոխությունը նշում են նոյեմբերին:

4) Գևորգ թագավորի անունն է Ալբերտ: Նա փոխել է իր անունը 1936 թ.:

5) Կանարյան կղզիների անունն առաջացել է «շուն» բառից: Կղզիների լատիներեն անվանումն է Insula Canaria, ինչը նշանակում է «Շների կղզի»:

Մեկնաբանել