Լքված բայց չմոռացված…

Երկիր մոլորակի վրա շատ քաղաքակրթություններ են անհետացել, ժամանակի թեթև ձեռքով, չթողնելով անգամ իրենցից որևէ հիշողություն: Ժամանակի և հավիտենության միջև ուրույն կապն է գտել  Ժան Բատիստ Ռուսոն ասելով՝ Ժամանակը անշարժ հավիտենության շարժվող կերպարն է
Թերևս  հողագնդի վրա դեռևս կանգուն բայց լքված մնացած, գոյություն ունեն հին ու խորհրդանշակա որոշ կառույցներ, որպես կամուրջ անցյալի և ապագայի միջև…
Ներքոնշյալ լքված շինությունների մոտակայքում կարելի է ժամանակ առ ժամանակ նկատել խիզախ զբոսաշրջիկների իհարկե ոչ այնքան շատ…

Ուրվական-քաղաք Բոդի, ԱՄՆ

11.1Քաղաքը հիմնադրվել է 1876 թվականին, 1900 ական թվականների հանքափորները քաղաքի մոտակայքում գտան մեծ քանակությամբ ոսկու և արծաթի պաշարներ: Գանձեր որոնողների մեծ հոսք սկսվեց դեպի քաղաք, ավելացան նաև հանցագործություններ թիվը, ինչի արդյունքում էլ քաղաքը ստացավ «մեղքի քաղաք» անվանումը: Զարմանալի չէ որ արդեն 1940 թվականին քաղաքը ամբողջովին դատարկված էր…

Արևելյան Պետական Բանտ, ԱՄՆ

22.1

Ֆիլադելֆիայում գտնվող Արևելյան Պետական Բանտը բացվել է 1829 թվականի հոկտեմբերի 25-ից: Այստեղ բանտարկված են եղել բազմաթիվ հայտնի հանցագործներ, այդ թվում նաև Ալ Կապոնեն(Аль Капоне)… 1969 թվականին բանտը փակվեց: Այսօր այդ ամրոցի պարիսպների ներսում տեղի են ունենում արվեստի ցուցահանդեսներ, իսկ դեպի ամրոց՝ էքսկուրսիաներ…

Շատո Միրանդա, Բելգիա

33.1

Ֆրանսիական հեղափոխության տարիներին ամրոցի տերերը՝ Լինդեկերկե-Բոֆոր (Лидекерке-Бофор)  ընտանիքը /որը Ֆրանսիայի քաղաքական կյանքում մեծ դերակատարում ուներ/ հեռացան ամրոցից հետագայում այլևս չվերադարձան: Երկրորդ համաշխարհային տարիներից սկսած մինչև 1980 ական թվականները Բելգիայի կառավարությունը ամրոցը օգտագործում էր որպես որբ երեխաների ամառանոց: 1991թվականից սկսած ամրոցը լքվեց…

Ֆորդլանդիյա, Բրազիլիա

4.1 4

1927 թվականից Հենրիխ Ֆորդը սկսեց աշխատել Ֆորդլանդիյայում: Բրազիլական Տապախո գետի երկայնքով ձգվող   կաուչուկի պլանտացիաներնն ու ջունգլին ճնշող ազդեցություն էր ունենում տեղաբնակաների համար: Ֆորդը ցանկանում էր քղաքը դարձնել կորպորատիվ, որտեղ կլինեն լողավազաններ, գոլֆի դաշտեր նույնիսկ ամերիկյան ազգային պարերի դպրոց: Բայց տեղաբնակիչները չէին պատրաստվում ենթարկվել կորպորատիվ քաղաքի խիստ կանոններին՝ արգելված էր նաև ալկոհոլը, խռովություն բարձրացրեցին:  Դրանից հետո քաղաքը լքվեց…

Լքված հյուրանոց Ռեֆուգիո Էլ Սալտո, Կոլումբիա

55.1

Կոլումբիայում 1924 թվականին բացված հյուրանոցը կարճ ժամանակ անց փակվեց: Փակվելու պատճառը այցելուների ինքնասպանությունն էր…

Մեկնաբանել