Նիկոլո Պագանինի (տխուր պատմություն)

1371802321_paganini  Նիկոլո  Պագանինիի   անունը  հայտնի  է  բոլորին: Նա ծնվել  է  1782թ.  հոկտեմբերի  27-ին,  Իտալիայի  Ջենովա  քաղաքում: Ապրել  է  57 տարի  և 7 ամիս:         Պատմում են,  որ նա  մահացել  է մի  լուսնյակ  գիշեր`  ջութակը  ձեռքին: Պագանինին  հազիվ  էր  ավարտել  մեղեդին,  երբ  աղեղը  անսպասելի  քարացավ  անշարժացած  մատներում: Նրա  կտակի  վերջին  տողերն  այսպիսին  էին. <<Ես արգելում  եմ  ճոխ  թաղում,  արգելում  եմ  կատարել  ռեքվիեմ`  փոխարինելով  այն  100  մեսսայով,  ջութակս  թողնում  եմ  իմ  ծննդավայր  Ջենովայում  և  հոգիս  ավանդում  եմ  արարչիս  ողորմությանը>>: Մեղադրելով  Պագանինիին  անհավատարմության  մեջ`  եկեղեցին  արգելեց  թաղել  նրա  աճյունը հայրենիքում: Նա  մեղադրվում  էր  հոգևորականների  տեսակետից  ծանր  հանցանքների  մեջ`  մահացավ,  չընդունած  Սուրբ  հաղորդությունը,  որից  ինքնակամ  հրաժարվեց:                                                                                                    Մահից  մի  քանի  օր  առաջ,  երբ  Պագանինին  արդեն  անկարող  էր  խոսել,  հրաժարվել  էր  ընդունել  քահանային`  հորդորելով,  որ  լավ  զգալուն  պես  գրավոր  կխոստովանի: Նրան  մեղադրում  էին,  որ  մահվան  ժամին  մոռացավ  իր  քրիստոնյա  լինելը,  դա  պատճառ  դարձավ,  որ  56  տարվա  մարմինը  տեղից  տեղ  փոխադրվի`  մինչև  հիմնական  հողին  հանձնելը:                                                  Սենյակից,  ուր  նա  մահացել  էր,  աճյունը  տեղախոխել  էին  նկուղ:  Այնտեղից`  լազարեթ,  ուր  նա  երկար  չմնաց,  քանի  որ  սնապաշտները  պնդում  էին,  որ  տեսել  են,  թե  ինչպես  ջութակահարի  շիրիմը  լուսավորվում  է,  և  լսվում  են  ջութակի  կախարդական  ձայները:

Նրան  թաղեցին  ձիթապտղի  յուղ  արտադրող  գործարանի  պատերի  տակ,  բայց  շուրջը  այնպիսի  աղբ  էր,  որ  ստիպված  էին  կրկին  դիակը  շիրիմից  հանել: Ապա  Պագանինիի  աճյունը  5  տարի  թաղված  է  եղել  ստորջրյա  ժայռի  մեջ`  բաց  ծովում,  որից  հետո  որդին`  Աքիլլեն,  բարձել  է  հոր  մարմինը  նավ  և  ուղևորել  Իտալիա:  Հռոմը  նույնպես  չհամաձայնվեց  թույլտվություն  տալ  այս  անգամ  նոր  պատրվակով,  իբր  երաժիշտը  մահացել  է  խոլերիայից,  իսկ  Ջենովայում  այդ  ժամանակ  մոլեգնում  էր  խոլերիայի  համաճարակը: Աքիլլան  մնում  է  ծովում`  ալիքների  վրա  օրորելով  հոր  մարմինը:  Նա  չգիտեր`  որ  ուղղությամբ  շարժվել  և  ուր  տանել  հոր  աճյունը: Սեն Ֆերոլ  կղզում  նա  հանձնեց  հոր  մարմինը  հողին  և ավելի  ուշ  վերադարձավ,  որպեսզի  վերաթաղի  ծննդավայր  Ջենովայում: Այդպես  մեծագույն  ջութակահարի  աճյունը  վերադարձավ  այն  նավահանգիստը,  ուր  ժամանակին  աշխատել  էր  հայրը: Մեկ տարի  աճյունը  դրված էր  հայրական տնակում: Որդին  այդ  ընթացքում  եկեղեցական իշխանություններից թույլտվություն ստացավ  պատվիրել  հոգեհանգստի պատարագ`  հոր  հիշատակին: Աքիլլեն տեղափոխում  է  հոր  աճյունը  <<Գայոնե>>  ամառանոցը,  ուր  20  տարի դագաղը փակ  է  մնում  այգում,  նոճիների  տակ: Եվ  միայն  մահից  36  տարի  անց Աքիլլեի որդին  աճյունը  թաղեց  Պարմի  պատվավոր  գերեզմանատանը: Սակայն ճակատագրին  հարկավոր  էր  ևս  2  անգամ  անհանգստացնել  աճյունը: Մահից  53 տարի  անց  դագաղը  բացվեց  թոռան  ներկայությամբ: Նիկոլոի  դեմքը զարմանալիորեն  լավ  էր  պահպանվել,  ինչպես  կենդանի,  մինչդեռ  հնամաշ հագուստի  պատառների  տակ  մնում  էր  միայն  կմախքը:  3  տարի  անց Պագանինիի աճյունը  տեղափոխեցին  ևս  մեկ  անգամ  Պարմի  նոր գերեզմանատուն:

Այժմ  գերեզմանին  կանգնեցված  է  գրանիտից  հուշարձան` փոքրիկ  տաճարի տեսքով:

Մեկնաբանել