Ի՞նչ է հարկավոր խնդրել Աստծուց (ծագումն անհայտ է)

Yeshua.Jesus-in-GethsemaneԵս Աստծուն խնդրեցի, որ նա ինձանից վերցնի իմ
հպարտությունը, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից:

Ես Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ նրա հոգին վնասված չէ, իսկ մարմինը, միեւնույն է, մեռնելու է:

Ես Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ համբերությունը փորձությունների արդյունքում է առաջանում: Այն չեն շնորհում, այլ արժանի են դառնում դրան:

Ես Աստծուն խնդրեցի երջանկություն պարգեւել ինձ, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ օրհնություններ է շնորհում, իսկ երջանիկ կլինե՞մ ես, թե՞ ոչ, ինձանից է կախված:

Ես Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից եւ մոտեցնում են իրեն:

Ես Աստծուն խնդրեցի, որ իմ ոգին աճի, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ ոգին ինքը պետք է աճի:

Ես Աստծուն խնդրեցի օգնել, որ ես ուրիշներին սիրեմ այնպես, ինչպես ինքն է սիրում ինձ, Եւ Աստված ասաց. «Վերջապես դու հասկացար, թե ինչ է հարկավոր խնդրել»:

Ես ուժեր խնդրեցի, Եւ Աստված ինձ փորձություններ ուղարկեց, որպեսզի կոփի ինձ:

Ես իմաստություն խնդրեցի, Եւ Աստված ինձ ուղարկեց խնդիրներ, որոնց վրա հարկավոր էր գլուխ ջարդել:

Ես արիություն խնդրեցի, Եւ Աստված ինձ վտանգներ ուղարկեց:

Ես սեր խնդրեցի, Եւ Աստված իմ օգնության կարիքն ունեցող դժբախտներ
ուղարկեց ինձ:

Ես բարիքներ խնդրեցի, Եւ Աստված ինձ հնարավորություններ տվեց:

Ես չստացա ոչինչ այն ամենից, ինչ խնդրել էի: Եւ ստացա ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ: Աստված լսեց իմ աղոթքները:

1 Comment

  1. Հարութ

    Սրանք Մայր Թերեզայի խոսքերնեն

Մեկնաբանել