Արգելված քաղաք. Չինաստան

fromdifferentangle131420-1911թթ. մին և ցին դինաստիաների 24 նախկին կայսրերի բնակավայրը՝ Պեկինի Արգելված քաղաքը, աշխարհի ամենամեծ պալատային համալիրն է:
Ավանդության համաձայն՝ Արգելված քաղաքը իր անվանումն ստացել է այն պատճառով, որ մի ժամանակ այտեղ առանց կայսերական թույլտվության ոտք դնողներին դատապարտում էին մահվան:Այսօր չինական կառավարությունը քաղաքը պաշտոնապես վերականգնել է անվանակոչելով՝ Գուգուն (բառացիորեն՝ <<Հին պալատ>> կամ <<Պալատ թանգարան>>):
Համալիրը կառուցվել է 1406թվականին՝ մին երրորդ կայսր Յոնգ Լիի հրամանով, ով Չինաստանի մայրաքաղաքը Պեկինից փոխադրեց Նանկին: 820մX1050մ մեծություն ունեցող Փակ քաղաքը շրջապատված է 10մ բարձրությամբ պատով, որն էլ իր հերթին, շրջապատված է 7մ խորությամբ խանդակով: կառույցն ունի մոտավորապես 1000 սենյակ, որոնք կարող են բարձրակարգի հարմարավետություն ապահովել 6000 բնակչի համար, ներառյալ կայսեր պալատականներին և նրանց ծառաներին:

Բարձրունքից , երբ նայում ես քաղաքին, նկատում ես, որ բոլոր կառույցների պատերը ներկված են կարմիր (հարստություն) գույնով , իսկ տանիքները` դեղին (երկրի կենտրոնը): Եթե որևէ պաշտոնավոր մարդ կամ նրա ընտանիքի անդամներից մեկը հագնվեր կամ տունը զարդարեր դեղին գույնով, նրան սպասվում էր մահապատիժ:

10 forbidden-city gugun img_1866_e (1)

tumblr_lyvxm6p9KT1qfg4oyo1_1280

Մեկնաբանել