Հնարավոր է նաև գլխով…

 

ibrahim-hamato

 

Իբրահիմ Համատոն (Ibrahim Hamato) 10 տարեկանում ավտովթարի պատճառով կորցնում է իր ձեռքերը: Վերջիննիս պատճառով Իբրահիմ Համատոն 3 տարի չի կարողանում զբաղվել իր սիրած սպորտով` սեղանի թենիսով:

Ավտովթարից հետո տարբեր ուղիներ էի փնտրում որպեսզի կարողանամ զբաղվել սպորտով` թենիսով, լինում էին դեպքեր երբ ես ամբողջովին կորցնում էի իմ հույսը, անհաջող փորձերից հետո հիասթափությունը մեծ էր լինում, բայց այնուամենայնիվ ցանկությունը ավելի մեծ գտնվեց և ես գտա ելքը…

ibrahim_hamato

Եգիպտացի մարզիկը անտեսելով  իր ֆիզիկական հաշմանդամությունը գտավ թենիս խաղալու իր տարբերակը: Իբրահիմ Համատոն թենիսի թիակը բռնում էր բերանով և հարվածը կատարում էր գլխով:

Խաղերից հետո ինձ մոտ երբեմն լինում էին գլխապտույտներ, դժվար էր հաշվարկված հարվածներ կատարել, ուղղակի գնդակը ետ էի մղում, հետագայում այդ ամենը դարձավ ավելի քան դյուրին, իսկ հիմա այդ ամենն ինձ հաճույք է պատճառում…

Իբրահիմ Համատոն այսօր հեշտությամբ կարող է մրցակցել և ինչու չէ նաև պարտության մատնել սիրողական մակարդակի մի շարք թենիսիստների…

Վերջերս Համատոն հրավիրված էր Տոկիոյում տեղի ունեցող ZEN-NOH 2014 սեղանի թենիսի աշխարհի թիմային մրցաշարին, որպես պատվավոր հյուր: Նա իր դիպուկ հարվածներով զարմացրեց  լավագույն սեղանի թենիսիստներին…

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=aDdh2439hnU

Իսկ մենք մեր մեջ այդքան  ուժ կգտնեի՞նք…

 

Մեկնաբանել