Կինը, մայրը պետք է մի փոքր ամոթի զգացում ունենա. Անիտա Հարությունյան (ֆոտո)

Նախորդ ամիս մայր և դուստր ձևաչափով «Քայլ դեպի բարություն» բարեգործական նորաձևության երեկո էր կազմակերպել Kwisty Fashion Studio-ն՝ ի դեմ դիզայներ Քրիստինե Գրիգորյանի:
Միջոցառման ողջ հասույթը «Ընտանիք Մեկ Ուժ» հասարակական կազմակերպության միջոցով տրամադրվելու էր մանկատան սաներին և անապահով ընտանիքների երեխաներին։
Նպատակը թեպետ բարի գործ անելն էր, սակայն այն լիարժեք չի կատարվել: Բանն այն է, որ եղել են բարեգործներ, ովքեր նախապես պայմանավորվածություն են ունեցել Գրիգորյանի հետ` օգնություն տալ՝ անունները հրապարակելու պայմանով, սակայն միջոցառման ընթացքում չի հնչել նրանց անունը և շատերի մոտ մտավախություն է առաջացել, որ հնարավոր է՝ դա գումարները գրպանելու համար նախապես պլանավորած մեթոդ է եղել:

 

NEWSPRESS.am-ին լուրեր հասան այն մասին, որ, այսպես ասած, տուժողներից մեկը եղել է մոդել և դերասանուհի Անիտա Հարությունյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը կխոսի այդ մասին միայն խիստ անհրաժեշտության ժամանակ, իսկ հիմա միայն կլռի:

Մոդելը, սակայն, հաստատեց իր մասնակցությունն այդ բարեգործական ցուցադրությանը, մեզ տրամադրեց այդ օրվա լուսանկարներից և հավելեց. «Ցավում եմ, որ բարեգործության անվան տակ մարդկանց բարի սիրտն են չարաշահում: Մարդ պետք է Աստծուց վախենա, եթե այսօր իրենք պատասխան չեն տա, վաղն իրենց երեխաներն են պատասխան տալու և սրբի դիմակներով պետք չէ դուրս գալ մարդկության մեջ: Կինը, մայրը պետք է մի փոքր ամոթի զգացում ունենա»։

NEWSPRESS.am-ը պատրաստ է հրապարակել նաև մյուս կողմի տեսակետը

Մեկնաբանել