Սուպերկլասսիկո.լավագույն ուտեստը ֆուտբոլային գուռմանների համար

TotoGaming-ը հերթական Սուպերկլասսիկոյի համար սահմանել է մի շարք  հետաքրքիր խաղադրույքներ, որոնց ծանոթանալու համար անհրաժեշտ է  անցնել հղումով։

Էռնեստո Վալվերդեի թիմի համար այս հանդիպումը չունի մեծ վտանգ մրցաշարային  աղյուսակում դիրքի համար: Սայթաքելու իրավունք  «Կատալոնական»  ակումբը ունի, ինչը հոգեբանական  տեսանկյունից դրական ազդեցություն կունենա Լա Լիգայի առաջատարի վրա: «Արքայական»  ակումբը գտնվում է երրորդ հորիզոնականում, և դժվար է հավատալ, որ կկարողանա չեզոքացնել 9 միավորի տարբերությունը: «Բարսելոնան»  Պրիմերայում չի պարտվում արդեն 13 խաղ շարունակ: Վալվերդեից ուղղակի պահանջվում  է իր «հանճարեղ» տակտիկական մտահղացումներով չխեղել «Կապտանռնագույնների»   տիեզերական մակարդակի կոմբինացիոն խաղը.Մեսսին մշտապես չի կարող փրկել մարզչական սխալներից, ինպես անցյալ շաբաթ Սևիլիայում: Չեմպիոնությունը «Կատալոնական»   ակումբի գրպանում է, ով ազատ է այն տնօրինելու իր հայեցողությամբ: Հանդիպմանը «Բարսելոնան»   մոտենում է առաջատարի կարգավիճակով և կարող է թույլ տալ իրեն  անգամ ոչ ոքի արդյունքը, «Ռեալը» ոչ ոքիի կամ պարտության դեպքում գործնականում կդադարի պայքարել իսապանական ոսկու համար:

2018 թ. հոկտեմբերին «Բարսելոնան» եւ «Ռեալը» Լա Լիգայի շրջանակներում միմյանց դեմ խաղացին  178-րդ անգամ, իսկ ընդհանուր առմամբ, դա նրանց 239-րդ հանդիպումն էր: Հոկտեմբերյան պայքարում «Կատալոնական»  ակումբը 5: 1 հաշվով նվաստացուցիչ պարտության մատնեց մադրիդյան թիմին: Իսկ երկու օր առաջ կայացավ պատմության ամենաարտասովոր կլասսիկոներից մեկը. «Բարսելոնան»  հաղթեց խոշոր հաշվով՝ չունենալով խաղային առավելություն.արդյունքում հերթական անգամ «Ռեալն» անցավ Արքայական գավաթի կողքով: Շաբաթ երեկոյան «Գալակտիկոսները» կփորձեն վրեժխնդիր լինել սեփական խաղադաշտում:

Այս մրցաշրջանում «Ռեալը»  կրկնել է 23 տարվա վաղեմության բացասական ցուցանիշը՝ մեկ մրցաշրջանի ընթացքում կրելով 5 խոշոր հաշվով պարտություն: «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած վերջին 6 մրցավեճերից 5-ում «Բարսելոնան»  հաղթել է: Այժմ տիտանների միջև բացարձակ հավասարություն է Կլասսիկոներում տարած հաղթանակների քանակով: Չնայած գավաթային խաղում պարտությանը՝ «Ռեալն»  ավելի նպատակաուղղված և դինամիկ էր. Մադրիդյան թիմի հարձակումն ամբողջությամբ, իսկ Վինիսիուս Ժունիորը՝ մասնավորապես, պետք է փորձեն առավել արդյունավետ լինել մրցակցի դարպասային հրապարակում.այդ դեպում բրազիլացին  պարզապես անգին կլինի:

Եվ «Ռեալի»  և «Բարսելոնայի»  խփած գնդակների վերաբերյալ մեկ հետաքրքիր վիճակագրության պետք է ուշադրություն դարձնել.երկու թիմերի համար 76-90-րդ րոպեն ամենաարդյունավետ ժամանակահատվածն է: Այս մրցաշրջանում և «Սերուցքայինները»   և «Կապտանռնագույնները»  28% դեպքերում գնդակը հակառակորդի դարպասն ուղարկել են խաղավերջին 15 րոպեների ընթացքում: «Ռեալը»   այս մրցաշրջանում 15 անգամ բացել է խաղի հաշիվը, որից 14-ում  հաղթանակով է ավարտել հանդիպումը: 10 անգամ առաջինը գնդակ ընդունելով սեփական դարպասը՝ «Արքայական»   ակումբը միայն մեկ դեպքում է կարողացել կամային հաղթանակ տանել՝ երկու հանդիպում ավարտով ոչ ոքի և  կրելով 7 պարտություն:

«Բարսելոնայի»   հարավամերիկյան եռյակը հավանաբար կրկին իր ծանրակշիռ խոսքը կասի, կարողանալով գտնել «Ռեալի»   պաշտպանության ճեղքերը, գուցե դա հանգեցնի 11 մետրանոց հարվածի նշանակման, կամ նույնիսկ հեռացման, բայց հյուրերը իրենց գոլը կխփեն:«Կատալոնյան»  թիմը  արտագնա խաղերի 92%-ում գրավել է մրցակցի դարպասը գոնե մեկ անգամ: Վիճակագրական այսպիսի տվյալներից կարելի է հետևություն անել, որ խփված գնդակներ կտեսնենք երկու թիմերի կատարմամբ: Վերջին անգամ Իսպանիայի ուժեղագույն ակումբների մասնակցությամբ գոլազուրկ ոչ ոքի գրանցվել է հեռավոր 2002 թ-ին:

«Բարսելոնան»  իր նյարդերը հանգստացնելու մեկ միջոց գիտի. գնդակին տիրել դաշտի կենտրոնում, «Ռեալը»   այլընտրանք չունենալով՝ իր հարձակումը կկազմակերպի եզրերով:Մադրիդյան թիմը կարող է լինել սեղմված զսպանակ, ով բացվում և ցավ է պատճառում հանկարծակի: Սպասվում է լարված և անկանխատեսելի հանդիպում վիրավոր «Ռեալի»  և  կրկին սուր խայթելու պատրաստ «Բարսելոնայի»   միջև…պայքար արժանապատվության և սեփական երկրպագուների աչքերին նայելու համար, քանի որ Կլասսիկոն միշտ վեր է մրցաշարային նկատառումներից…

2019թ-ի երրորդ «Սուպերկլասսիկոյի» վերաբերյալ TotoGaming-ի սահմանած հատուկ գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ

«Ռեալ» Մադրիդ. Կուրտուա. Կարվախալ, Ռամոս, Վարան, Ռեգիլոն ,Կրոոս, Մոդրիչ, Կազեմիրո, Բեյլ, Վինիսիուս, Բենզեմա

«Բարսելոնա».Տեր Շտեգեն,Ումտիտի, Լանգլե, Պիկե, Ալբա, Արթուր, Կոուտինյո, Բուսկետս, Մեսսի, Դեմբելե, Սուարես:

Հավանաբար այսպիսի տեսք կունենան մեկնարկային կազմերը, թեպետ չափազանց հագեցած օրացույցի պատճառով Սոլարին և Վալվերդեն հնարավոր է դիմեն  նաև ռոտացիայի:

Հիշեցնենք, որ Իսպանայիա առաջնության 26-րդ տուրի «Ռեալ» Մադրիդ – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23.45-ին:

Մեկնաբանել