Գաղտնիքներ Google-ից

google-logoԳուգլը (Google), աշխարհում ամենագործածվող (79.65 %) որոնողական համակարգն է։ Ամսեկան ընդունում է ավելի քան 41 մլրդ 345 մլն հարցում, ինդեքսավորում է ավելի քան 25 մլրդ վեբ-էջ, կարող է տեղեկատվություն գտնել 191 լեզուներով (2009թ. հոկտեմբերի 15-ից սկսած)։ Կարող է որոնել PDF, RTF, PostScript, Մայքրոսոֆտ Վորդ, Մայքրոսոֆտ Էքսել, Մայքրոսոֆտ ՓաուերՓոյնտ և այլ ձևաչափերի փաստաթղթերում։ Այն պատկանում է Գուգլ Ինքորփորեյթեդ (Google Inc.) ընկերությանը:

Բացի որոնողական համակարգից, Գուգլը տրամադրում է այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։ Որոշ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է տեղադրել այլ՝ լրացուցիչ ծրագրեր (օրինակ, Flash Player-ը)։

Այս ամենի զուգահեռ գուգլը ունի նաև որոշակի գաղտնի և հումորային էջեր, որտեղ կարել իէ մուտք գործել որոնման դաշտում որոշ բանալի բառեր գրելու դեպքում:

 

1. Որոնման դաշտում գրեք do a barrel roll  և փնտերք: Արդյունքում որոնված էջը կպտտվի…

Untitled

2.Որոնման դաշտում գրեք  Zerg Rush և փնտերք: Արդյունքում որոնված էջում կհայտնվեն Օ-եր որոնք քայքայում են էջը, իսկ մկնիկի նշիչը վերածվում է նշանոցի, որի շնորհիվ կարողեք ոչնչացնել Օ-երին…

2

3.Որոնման դաշտում գրեք Atari Breakout  և փնտերք որպես նկար: Արդյունքում որոնված էջում կբացվի Breakout խաղը…
3

4.Որոնման դաշտում գրեք Google in 1998 և փնտերք: Արդյունքում որոնված էջում կբացվի  գուգլի 1998 թվականի տեսքով…

4

5.Որոնման դաշտում գրեք Blink HTML  և փնտերք: Արդյունքում որոնված էջում բացված արդյունքներում կթարթեն blink և HTML բառերը…

Capture

Մեկնաբանել