Մադրիդյան դերբի. Հինավուրց պայքար մայրաքաղաքի համար

TotoGaming«Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ» խաղի համար առաջարկել է մի շարք հետաքրքիր խաղադրույքներ, որոնց ծանոթանալու համար անցեք հղումով։

«Ատլետիկոյի» եւ «Ռեալի» դիմակայությունը մշտապես պայմանավորված է եղել  Մադրիդում առկա դասակարգային պայքարով: Իր գոյության սկզբից «Ռեալը» ներկայացնում էր մայրաքաղաքի վերնախավին, «Ատլետիկոն»՝ աշխատավոր դասին: Այդպիսի բաժանման հիմքը դրեց դիկտատոր Ֆրանցիսկո Ֆրանկոն, ով «Արքայական» ակումբին համարում էր «լավագույն դեսպանը, որն Իսպանիան երբեւէ ունեցել է»: «Ատլետիկոյի» սրտնեղած երկրպագուները  ստեղծեցին նոր կարգախոս սկզբունքային հակառակորդի մասին. «Իշխանության թիմը երկրի ամոթն է»:

Եթե ​​այլ նմանատիպ դերբիների դեպքում դասակարգային գործոնը արդեն հաղթահարված է, Մադրիդում դեռեւս գործում է երկրպագուների այդպիսի բաժանումը: Երկու թիմերի մարզադաշտի գտնվելու վայրը նույնպես  դրա արտացոլանքն  է . «Սանտյագո Բեռնաբեուն» գտնվում է մայրաքաղաքի հյուսիսային հեղինակավոր Չամարտին շրջանում, իսկ «Վիսենտե Կալդերոնը»՝ հարավային Արգանգուա աղքատ թաղամասում:

Դերբիի պատմության ընթացքում «Գալակտիկոսները» զգալիորեն ավելի լավ ցուցանիշներ ունեին.91 հաղթանակ 43-ի դիմաց: Նոր հազարամյակի սկզբում թիմը նույնիսկ հեղինակեց 14 խաղյա անպարտելիության շարք: «Ներքնակները»  կրկին կարողացան պատշաճ կերպով դիմակայել «Ռեալին» միայն Դիեգո Սիմեոնեի ժամանումից հետո, ով «Ատլետիկոյին» վերադարձրեց եվրոպական ֆուտբոլի էլիտա իր ուղղահայաց, պրագմատիկ ֆուտբոլով: Արգենտինացի մարզիչը կարողացավ երկու անգամ թիմին հասցնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ ճակատագրի հեգնանքով «Ատլետիկոն»  պարտվեց հենց «Ռեալին»:

Մադրիդյան դերբիի ելքը երբեք հնարավոր չէ կանխագուշակել, սակայն վիճակագրական մի քանի կետի պետք է ուշադրություն դարձնել:

Վերջին շրջանում «Ռեալի»  և «Ատլետիկոյի»  միջև խաղերը  հաճախ ավարտվում են ոչ ոքի արդյունքով:Այս մրցաշրջանում թիմերն արդեն մեկ անգամ գոլազուրկ ոչ ոքի են խաղացել: Պետք է նշել, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Ատլետիկոն»  գոլի հեղինակ է դարձել բոլոր տնային խաղերում, իսկ «Ռեալը»  81% դեպքերում սեփական դարպասը գնդակ ընդունել է հենց մրցակցի դաշտում: Ըստ վիճակագրության «Սերուցքայինները»  59% դեպքերում գոլի հեղինակ են դարձել ընդմիջումից հետո, իսկ «Ներքնակները»՝  79% դեպքերում սեփական դարպասը գնդակ ընդունել են երկրորդ խաղակեսում:

Չնայած թիմերը պայքարում են երկրորդ տեղի համար, այնուամենայնիվ գոլառատ հանդիպում պետք չէ ակնկալել, քանի որ «Ատլետիկոն»   իր ավանդական պաշտպանողական ֆուտբոլը կխաղա, իսկ «Ռեալը» «Վանդա Մետրոպոլիտանո» կժամանի ծանրագույն  Էլ Կլասսիկոյից երկու օր հետո: Հետևաբար հանդիպումը կավարտվի ոչ ոքի կամ թիմերից մեկի նվազագույն հաշվով հաղթանակով: Այս մրցաշրջանում «Ատլետիկոն»   չափազանց ցածր արդյուավետություն ունի. 27 խփած գնդակ 19 խաղում, որից 7-ը հեղինակել է Անտուան Գրիզմանը, ով թիմի լավագույն ռմբարկուն է: «Ռեալի» հարձակման գծում  վերջերս զարմանալիորեն արդյունավետ է Կարիմ Բենզեման, ով վերջին 4 խաղում 6 գոլի հեղինակ է դարձել: Հանդիպմանը լրացուցիչ ինտրիգ է  հաղորդում Ալվարո Մորատայի մասնակցությունը. արդյոք իսպանացին կկարողանա գրավել նախկին թիմի դարպասը:

«Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ» առճակատման վիճակագրությունը քարտերի վերաբերյալ զարմացնում է  երկու կետով: Նախ, վերջին հինգ խաղաշրջանում մրցավարները երբեք չեն ցուցադրել կարմիր քարտ, դրան հակառակ՝ դեղին քարտերի միջին ցուցանիշը կազմում է 7.33: Հավանաբար անկյունային հարվածների քանակով  հավասարություն կլինի, մինչդեռ տուգանային հարվածներ ավելի շատ կնշանակվեն «Ատլետիկոյի»  դարպասին:

TotoGaming-ի տրամաբանական գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ

Մադրիդյան Դերբիի հավանական մեկնարկային կազմերն այսպիսին են՝

«Ատլետիկո Մադրիդ».Օբլակ, Խուանֆրան,Էրնանդես, Խիմենես, Արիաս,Թոմաս, Ռոդրիգո,Լեմար Կորեա, Գրիզման,ՙ Մորատա:

«Ռեալ Մադրիդ».Կուրտուա, Ռեգիլոն, Վարան, Ռամոս, Օդրիոսոլա,Կրոոս, Մոդրիչ, Կազեմիրո,Վինիսիուս, Բեյլ, Բենզեմա:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի 23-րդ տուրի «Ատլետիկո Մադրիդ» -«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա փետրվարի 9-ին 19.15-ին:

 

Մեկնաբանել