Հայտնի անվանումների անհայտ կողմերը

hewlett-packard_416x416HP (Hewlett-Packard) – անվանումը բաղկացած է ֆիրմայի հիմնադիրներ William (Bill) Hewlett և David (Dave) Packard ազգանուններից։ Ամերիկյան այս խոշոր ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայում: Ընկերությունը զբաղվում է սարգավորումների արտադրությամբ և դրանց ծրագրային ապահովմամբ: HP ԱՄՆ-ում խոշորագույն ծրագրային ապահովման կազմակերպություններից է:

 

Adobe_Systems_logo_and_wordmark.svg

Adobe – այս ֆիրմայի հիմնադիր Ջոն Վորնոկի Կալիֆորնիա նահանգում գտնվող տան մոտով հոսում էր Adobe Creek գետը։ Ջոնը իր ֆիրման անվանեց Adobe, ի պատիվ այդ գետի։ Ամերիկյան այս ընկերությունը ի սկզբանե կենտրոնացած է եղել մուլտիմեդիայի ստեղծման և այլ ստեղծագործական ծրագրերի ստեղծման վրա: Ընկերությունը վերջերս սկսել է իր ծրագրերը տրամադրել նաև համացանցում օնլայն ռեժիմով:

 

casio-2-logo-primaryCasio – ֆիրման կրում է իր հիմնադիր Tadao Kashio-ի անունը։ 1946 թվականին Ճապոնիայում հիմնադրված այս ընկերությունը առաջինն էր որ  1957 թողարկեց էլեկտոնային հաշվիչ մեքենան: Այսօր ընկերությունը զբաղվում է ֆոտոխցիկների, բջջային հեռախոսների, երաժշտական գործիքների և ժամացույցների արտադրությամբ:

 

 

Intel_LogoIntel – INTegrated ELectronics բառերի առաջին տառերի համադրությունից առաջացած անվանում է։ Կազմակերպությունը ԱՄՆ-ում խոշորագույն կիսահաղորդչային չիպերի արտադրությամբ զբաղվողներից է:  Հիմնադրվել է 1968 թվականի հուլիսի 18-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում:

 

 

Canon_Logo_350_tcm13-959888Canon – ֆիրման կրում է Բուդդիստական ՔՎԱՆՈՆ աստծուն անունը։ Խուսափելու համար կրոնական կազմակերպությունների բողոքի ակցիաներից, ֆիրման անվանափոխվեց և դարձավ՝ Canon։ Վերջինս Ճապոնական ընկերություն է, որը զբաղվում է օպտիկական սարգավորումների այդ թվում խցիկների, տեսախցիկների, բժշկական սարգավորումների, համակարգչային տպիչների արտադրությամբ:

 

Մեկնաբանել