Վատ վարքի տեր և անկարգապահ աստղերը

2Ոչ  բոլոր  աստղերն  են  ուսանողական տարիներին  եղել  կարգապահ  և  պարտաճանաչ:  Հարիսոն  Ֆորդը  շատ  վատ էր  սովորում,  սպորտով  չէր  զբաղվում,  և  աղջիկները  նրան  բոլորովին  չէին  սիրում:  Երբ  քոլեջում  բացվեց  թատերական  խմբակ,  Հարիսոնը որոշեց  մասնակցել  խմբակի  պարապմունքներին,  խաղալ  <<երեք  գրոշանոց  օպերա>>  ներկայացման  մեջ  և  <<սիրահարեցնել>>  քոլեջի  ամենագեղեցիկ  աղջկան:  Այդպես  էլ  եղավ,  գեղեցկուհին  նկատեց Հարիսոնին  և  սիրահարվեց:  Բայց  շատ  շուտով  Ֆորդին  հեռացրին  քոլեջից`  վատ  սովորելու  պատճառով:

4

Ոչ  օրինակելի  աշակերտ  էր  նաև  կինոաստղ  Էշթոն  Քաթչերը:  Նա  սովորում  էր  Այովայի  նահանգի  համալսարանի  բիոքիմիական  ֆակուլտետում,  բայց  ուսումը  երիտասարդին  առանձնապես  չէր  հետաքրքրում:  Մի  անգամ  գողություն  կատարելու  պատճառով  նրան  պատրաստվում  էին  հեռացնել  համալսարանից  և  այդ  պատճառով  էլ  ընկերուհին  լքեց  Էշթոնին:  Այդ  օրերը  հիշելիս  Էշթոնն  ասում  է.  <<վայրի  օրեր  էին,  ես  ուղղակի  անսանձելի  էի:  Ինձ  թվում  էր,  թե  ես  ամեն  ինչ  գիտեմ,  որ  իզուր  ժամանակ  եմ  վատնում  դասերի ընթացքում:  Ես  փող  էի  վաստակում  պատահական  աշխատանքներ  կատարելով  և  ապագան  ինձ  բոլորովին  չէր  հետաքրքրում>>:  Այս  ընթացքում  Էշթոնին  առաջարկեցին  աշխատել  մոդելային  գործակալությունում:  Նա  առանց  երկար  մտածելու  թողեց  ուսումն  ու  հեռացավ  քոլեջից:

Մեկնաբանել