Համացանցում հրապարակվել է մերձմոսկովյան Չեխովում հայերի և դաղստանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութը

Mash Telegram-ալիքը հրապարակել է մերձմոսկովյան Չեխով քաղաքում հայերի և դաղստանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութը: Այս մասին գրում է Rusarminfo-ն՝ հիշեցնելով, որ միջադեպից հետո ձերբակալվել էր քաղաքի ոստիկանապետ Անդրեյ Բոլշակովը:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ուշադրության կենտրոնում հայտնված ծեծկռտուքը տեղի է ունեցել 2018-ի հունիսին Рай սրճարանի մոտ:

Telegram-ալիքի տվյալներով՝ մերձմոսկովյան Չեխովում երկու խմբավորում են գործում՝ հայերի և դաղստանցիների: Երկու խմբավորման ներկայացուցիչների հանդիպումը, որոնց թվում նաև Հայաստանի քաղաքացիներ են եղել, ավարտվել է դանակահարությամբ և կրակոցներով:

Ծեծկռուտի ձերբակալված մասնակիցներին կարճ ժամանակ անց ազատ էին արձակել: Նրանց թվում էին Չեխովի ոստիկանապետը, նրա տեղակալը և երեք ոստիկան, որոնց կասկածում էին ծեծկռտուքի մասնակիցներից կաշառք վերցնելու մեջ:

Մեկնաբանել